Մեր հրեշտակները միշտ մեզ հետ են

Մեր հրեշտակները միշտ մեզ հետ են, 
և հաճախ նրանք օգտագործում են ուրիշի շուրթերը 
մեզ ինչ-որ բան ասելու համար: 
Գրող Պաուլո Կոելյո

Ամեն առավոտ սկում եմ բարևով։ Բարևում եմ հարևաններիս, գործընկերներիս և իմ աշակերտներին։ Ամեն անգամ բարևը տարբեր է ստացվում։ Դա եղանակից է կախված, հոգնածությունից կամ առողջական վիճակից։ Բայց կան մարդիկ, ում բարևում ես անկախ ամեն ինչից մեծ սիրով ու ջերմությամբ։
Երբ ֆեյսբուքում ընթերցում էի Պաուլո Կոելյոյի այս միտքը ես <ուրիշի> բառի փոխարեն սխալմամբ կարդացի <ուսուցչի> բառը։ Գուցե իմ հրեշտակները ինձ այդպես շփոթեցրին։ Գուցե նրանք ինձ հուշեցին, որ մենք՝ ուսուցիչներս մեր աշակերտներին պետք է փոխանցենք նրանց հրեշտակների խոսքերը։ 
Ինչպիսի հրաշալի պարտականություն։

Comments

Popular posts from this blog

Տվյալահեն դպրոցական կառավարում․ IIEP-ի և OECD-ի մոտեցումները և դրան կիրառումը դպրոցներում

Կարողունակությունների վրա հիմնված կրթություն. Ինչու, Ինչ և Ինչպես: MIT հեռավար դասընթաց

ՆԴՎ ​ նպատակը, ​ բովանդակությունը, ծավալը

ՄՄ նիստի պլանավորման, կազմակերպման և արձանագրություն կազմելու ուղեցույց

Ներդպրոցական վերահսկողության ձևրը