Posts

ԴՊՐՈՑԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն` ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ հաստատություն) (նշել անվանումը՝ ներառելով «պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, ավագ դպրոցում հանրակրթական ծրագրեր իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է: Դպրոցը հանդիսանում է ԿԳ «ուսումնական հաստատության» ՊՈԱԿ-ի իրավահաջորդը գրել պետռեգիստրի վկայականի տվյալները: 2. Հաստատությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ: 3. Հաստատության գտնվելու վայրն է ք.Երևան, Նոր Նորք 13/1: 4. Հաստատությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Հաստատություն...

Ուսումնական նոր միջավայր ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ավագ դպրոցների ներդրման առաջին փուլից հետո պարզ դարձավ, որ ավագ դպրոցը չի կարող բավարարվել միայն դասագրքով ուսուցում կազմակերպելու նախկին մտածելակերպով: Ավագ դպրոցի աշակերտի պահանջները ավելանում են և նրանք պահանջում են նոր, արդիական գիտելիք: Այդ գիտելիքը հնարավոր է ապահովել օգտագործելով մեդիա-հնարավորությունները և մեդիակրթության նոր տեսությունները: Այս ուղղությունը մանկավարժության մեջ դեռևս կիրառվում է տեսական միջավայրում և միայն ԲՈՒՀ-երում: Եկել է ժամանակը դպրոցի ուսուցչին մեդիակրթության տեսությունը ներկայացնելու և նրանց միջոցով մեդիագրագիտությունը ավագ դպրոց բերելու համար: 2010 թվականին Երևանի թիվ 198 ավագ դպրոցում Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանող Արմինե Մելքոնյանի [ղեկավար Գայանե Թերզյան] կողմից փորձարկվել է մեդիագրագիտության կարողությունների զարգացմանը նպաստող դասընթաց: Դասընթացի փորձարկման արդյունքում պարզվեց • Մեդիագրագիտությունը սովորողներին հնարավորություն է տալիս ոչ միայն գիտեիքներ ստանալ ժամանակակից մեդիայի բովանդակության մասին, այլ նաև, որ ա...

Ավագ եւ հիմնական դպրոցների մրցապայքարն աստիճանաբար թեժանում է

Image
ՄԱՔՍԼԻԲԵՐԹԻ 25.03.2010 Նարինե Ղալեչյան Կառավարության որոշման համաձայն` մինչեւ 2011 թվականը հանրապետությունում կգործի 150 ավագ դպրոց: Այսօր գործող 48 ավագ դպրոցները, սակայն, արդեն լուրջ գլխացավանք են դարձել հիմնական դպրոցների համար: «Այսօր հիմնական եւ ավագ դպրոցի ուսուցիչները միյանցից չեն տարբերվում, հետևաբար կրկնուսույցի ինստիտուտից աստիճանաբար ավագ դպրոցի կրթությանն ապավինելու ռազմավարությունը պարզապես չի իրականացվում», - կարծում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության, գիտության, սպորտի, երիտասարդության եւ մշակույթի հարցերի մշտական հանձաժողովի անդամ Անահիտ Բախշյանը: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի խոսքով` իրենց կրթահամալիրում արդեն 20 տարի գործում են կրթության 3 ուղղություններ` գեղարվեստի, արհեստագործական եւ վարժարանային ավագ դպրոցներ: - «Անհասկանալի է` ինչ են անում. եթե կրթության այս բարեփոխումը պարգեւ է, ապա ինչու՞ բոլորին չի տրվում, ինչու՞ աստիճանավորումը չի արվում միանգամից, իսկ եթե պատիժ է, ապա ինչու՞ է արվում», - նշում է Բլեյանը: ԿԳ նախարար Արմ...

Արտաքին գնահատումը ավագ դպրոցում

Դպրոցական նախկին համակարգում, երբ բոլոր դպրոցները ունեին ավագ դասարաններ և ավագ դասարաններում ուսուցումը կազմակերպվում էր միասնական ծրագրերով արտաքին գնահատման կարևորագույն և ամենապատասխանատու ձևը ավարտական քննություններն էին 6 առարկաներից [այսպես կոչված Ա մակարդակ]: Բոլոր ընդգրկված առարկաները խիստ կարևոր էին և անհրաժեշտ, նույնիսկ պարտադիր: Աշակերտները և ուսուցիչները լավ հասկանում են, որ ընդունելության հետ բոլորովին կապ չունեցող այս քննությունները իրականում գնահատում են դպրոցի արդյունքը և ոչ թե տվյալ աշակերտի հետագա առաջընթացի հնարավորությունը: Այդ պատճառով էլ Ա տարբերակով քննություններին մոտենում են զգուշավորությամբ, բայց առանց պատասխանատվությունից բխող անհանգստության: Պարզապես պետք է աշխատել անբավարար չստանալ: Այժմ, երբ դպրոցները անցել են ավագ և հիմանական դպրոցների կարգավիճակի, այս քննությունները վերաբերում են միայն ավագ դպրոցներին: Առաջացել է անհրաժեշտություն անդրադառնալ արտաքին գնահատման այս ձևի նպատակահարմարությանը և այն ավելի լավ համապատասխանեցնել ավագ դպրոցների ռազմավարական ծրագ...

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010

Մշակույթների փառատոն

Image
2010 թվականի մարտի 23-ին Թբիլիս քաղաքի թիվ 27 ռուսական դպրոցում տեղի ունեցավ «Մշակույթների փառատոն» միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի առաջին տիկինը, Կրթության և գիտության փոխնախարարը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը, Թբիլիսի քաղաքի դպրոցների տնօրենները և Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Ա.Թորոսյանը և թիվ 159 ավագ դպրոցի տնօրեն Հ.Հակոբյանը: Միջոցառման հիմնական նպատակն էր ներկայացնել դպրոցում սովորող ազգությունների մշակույթը, տարբեր ազգերի համագործակցությունը մի հաստատության կամարների տակ: Ուրախալի էր տեսնել հայազգի աշակերտների և ուսուցիչների ակտիվությունը դպրոցում և ուսումնական գործընթացում և միջոցառումների մեջ: Ցավոք Թբիլիսիի թիվ 104 դպրոցում սովորում են թվով ավելի քիչ աշակերտներ քան հայազգի աշակերտներ են սովորում թիվ 72 ռուսական դպրոցում: Իմ գործընկերները հայկական դպրոցում անում են ամեն ինչ իրենց դպրոցը Թբիլիսի քաղաքի լավագույն դպրոցներից մեկը դարձնելու համար և նրանք այդ գործում ունեն հաջողություններ: Սակայն հայ ծնողները շարունակում են երեխաներին տանել այլ դ...

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԱՍԱՑՈՒՑԱԿ ԵՎ 31 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

2010-03-12 Ամերիկյան այս շռայլությունների մասին հայաստանյան դպրոցները կարող են միայն երազել Օրերս ՀՀ կրթության ոլորտի մի խումբ մասնագետներ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, մեկնել էին ԱՄՆ՝ ուսումնասիրելու ավագ դպրոցների համակարգը: «Առավոտը» լսեց ԱՄՆ մեկնած ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի եւ թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանի դիտարկումները: Տիկին Հովհաննիսյանը պատմեց, որ ԱՄՆ-ում աշակերտներն ուսումնասիրում են կիրառական արվեստ, կավագործություն՝ ըստ նախասիրության, յուրաքանչյուր աշակերտ սովորում է անհատական դասացուցակով: Դասասենյակներն էլ ոչ սովորական են, օրինակ՝ կան այնպիսիք, որտեղ պատի մի հատվածը սովորականից փափուկ է, որպեսզի ուսուցիչը քորոցներով բանաձեւեր փակցնի պատին, քանի որ կավիճ ասվածը բացակայում է ամերիկյան դպրոցում: Դասասենյակներ էլ կան, որ հատակի մի մասը փայտյա է՝ նստարաններ դնելու համար, իսկ հատակի մյուս կեսը փափուկ գորգով է պատված, որպեսզի երեխաները ծալապատիկ նստած դաս սովորեն: Տեխնիկական բազայի հագեցվածության մասին խոսելիս տիկին Հովհանն...