Posts

Մերձազդեցություն և հեռազդեցություն

Image
Մերձազդեցության և հեռազդեցության մասին գիտենք դպրոցի ֆիզիկայի դասընթացից: Այսօր այս գաղափարը կարելի է օգտագործել դասավանդման տարբեր ձևեր նկարագրելիս: Որովհետև այսօր տեխնոլոգիաները դարձել են շատ մատչելի և տեխնոլոգիա ստեղծողները անում են ամեն ինչ, որպեսզի օգտագործողները ոչ մի նեղություն չունենան: Սա իհարկե բիզնես է, բայց մենք այդ արտադրանքը կարողանում ենք օգտագործել դասավանդելիս: Բաց դասարան (flipped classroom) ռազմավարությունը սովորեցնելը և սովորելը դարձրել է շատ հասանելի: Օգտագործելով համակարգիչը կամ դրա նոր դրսևորումները՝ պլանշետ կամ հեռախոս ուսուցիչը լինում է աշակերտի կողքի անգամ այն ժամանակ, երբ աշակերտը դասարանում, դպրոցում չէ: Դասավանդման իր պլանում ուսուցիչը ունի դասի տևողության չափ ժամանակ: Նա նույնիսկ այդ 45 րոպեն ամբողջությամբ չի կարող օգտագործել որևէ նյութ բացատրելու համար: Իսկ ասելիք ուսուցիչը շատ ունի: Մյուս կողմից ուսուցիչը չի կարող հասնել օգնության իր աշակերտին, երբ նա տանը սովորոելիս դժվարություններ է ունենում: Էլ չեմ ասում, որ ուսուցիչը չի կարող աշակերտին սովորեցնել,...

Լեւոն Մկրտչյան. «Փորձում ենք ավագ դպրոցի վերջին տարին ավելի բովանդակալից դարձնել»

Image
Երկիր մեդիա սկսած  25:01  /  42:57 198 դպրոցը հանրապետության այն առաջին 10-ը կրթօջախներից է, որին 2008 թվականին ավելացավ ավագ ածականը: Հենց այդ տարվանից դպրոցի մուտքն առաջին դասարանցիների համար փակվեց: Մարգարիտան այս տարի կավարտի դպրոցը. Սլավոնական համալսարան է դիմելու: Արդեն մեկ ամիս է՝ սկսել է կրկնուսույցի հետ անգլերեն պարապել, մի քանի օր հետո էլ հայոց պատմության հերթը կգա, ռուսերեն սակայն չի պարապելու՝ դպրոցում ստացած գիտելիքները բավարարում են: Մյուս երկու առարկաների մասին նույնը չի ասում, անհատական պարպմունքններն, ըստ նրա, ավելի օգտակար են: «Երբ անհատական ես պարապում, ավելի հեշտ է, եւ ավելի մեծ ինֆորմացիա ես ստանում, քան մեծ դասարանում»,- ասում է Մարգարիտան: Մեծ հույսեր ունի սովորելու անվճար համաակարգում, բայց եթե վճարովին լինի՝ շատ չի տխրի: Ի տարբերություն Մարգարիտայի՝ Գուրգենը, սակայն, դեռ չի որոշել՝ ո՞ր բուհն է ընտրելու: 10-րդ դասարանում սովորող Գայանեն նույն կերպ չի մտածում: Երբեւէ կրկնուսույցի մոտ չի պարապել եւ չի էլ պատրասվում։ «Գուցե 12-րդ դասար...

ՀԻՄՆԱՔԱՐ

Image

Սովորեցնել աստղագիտություն

Image
Teaching with Space and Astronomy in your Classroom Հինգշաբաթյա դասընթաց է: Սկսվում է սեպտեմբերի 5-ին: Ծանոթանում եմ դասընթացին և ներկայանում: Սա մասնակիցներին ներկայացնող քարտեզն է: Նորից Հայաստանից միայն մի մարդ է մասնակցում: Սա քարտեզի հղումն է, որով կարող եք տեսնել բոլոր մասնակիցներին իրական ժամանակում: http://www.zeemaps.com/view?group=2140981&x=20.900136&y=43.165345&z=13 Այս ֆիլմում ներկայացվում է դասընթացը: Սա ֆիմի կոդն է: Դասընթացի հեղինակները http://www.space-awareness.org/en/ Դասընթացի ընթացքում պահանջվում է գրել օրագիր: Առաջարկում են օրագիրը գրել padlet ,  Tackk  ծրագրերով: Ես գրում եմ իմ օրագիրը բլոգում: Դասերը պլանավորելու ենք    Learning Designer   ծրագրով: Վերջում թեստի միջոցով ստուգեցին և պարզեցին, որ ես դասընթացի մասին ամեն ինչ լավ սովորեցի:

Ավագ դպրոցների նոր ուսումնական տարի

Image

Նախագծերի մեթոդը դասարանում

Նախագծերի մեթոդ

Image
Հունիսի 6-ից սովորում եմ Introducing Project-Based Learning in your Classroom դասընթացում:  Դասընթացը տևում է առնվազն 5 շաբաթ: Սկսվել է հունիսի 6-ին և ավարտվում է հուլիսի 10-ին: Դասընթացը ավարտելու համար պահանջվում է ուսուցմանը տրամադրել շաբաթական 3-4 ժամ: Մոդուլ 1 Ի՞նչ է Նախագծերի Մեթոդը և ինչու՞ է անհրաժեշտ այն օգտագործել: Ասեք ինձ և ես կմոռանամ ,  սովորեցրեք ինձ և ես կհիշեմ, մասնակից դարձեք ինձ և ես կսովորեմ: Բենջամին Ֆրանկլին Այս մոդուլում սովորելու նպատակն է. Հասկանալ, թե ի՞նչ է և ի՞նչ չէ նախագծերի մեթոդը: Անդրադառնալ ուսուցման սեփական փորձին և հասկանալ, թե ինպե՞ս է այն կապված ՆՄ հետ: Ճանաչել ՆՄ արդյունավետ բաղադրիչները և դրանցից առանձնացնել ձեր համար առավել բարդերը: Մշակել ՆՄ իրականացնելու առաջին գաղափարը դասընթացի համատեքստում և ձևակերպել խթանող հարցը: Այս ընթացքում կատարելու եք 2 հիմնական գործունեություն. Ավելացնելու եք անդրադարձ Ձեր կատարածի մասին Սովորելու օրագրում և կիսվելու եք մի հաղորդագրությամբ Ձեր զույգի հետ: Սևագրելու եք ձ...