Posts

Երեխաները պայքարում են ծխելու դեմ և կյանքեր փրկում

Image
Երեխաները պայքարում են ծխելու դեմ և կյանքեր փրկում Նոյեմբերի 6-ին «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ն ամփոփեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում անցկացվող «Ընդդեմ ծխախոտի» կանխարգելիչ միջոցառումների շարք» ծրագիրը։ Ներկայացվեց ՀՀ 1300 դպրոցներում անցկացված հակածխախոտային ծրագիրը, պարգևատրվեցին «Ծխելու դեմ լավագույն հակագովազդ» խորագրով պաստառների դպրոցական մրցույթի հաղթողները։ Ծրագրի ղեկավար Արտաշես Թորոսյանը նկատեց, որ իրականացված միջոցառումների արդյունքում մասնակից աշակերտները հասկացան, որ ծխելը հիվանդություն է, որը մարդ ստանում է ոչ թե վիրուսներից, այլ ինքն է իրեն վարակում այդ ախտով։ Նա նշեց նաև, որ նախագիծն ընդգրկուն էր, մեծ տարածում ունեցավ սոցցանցերում. մասնավորապես, ծրագիրն իրականացնող կազմակերպության կայք են այցելել հազարավոր մարդիկ՝ քվեարկելով իրենց նախընտրած հակածխախոտային պաստառի օգտին։ Նա վստահություն հայտնեց, որ երեխաների հակածխախոտային արշավի շնորհի...

Աձաջին ձյուն

Image
Դպրոցի տեխաշխատողները մաքրում են դպրոց բերող ճանապարհները:

Զարգացման ծրագիրը պետք է իրականացնել

Զարգացման ծրագիրը գրելով դժվար աշխատանքը ոչ թե ավարտվում է այլ՝ սկսվում: Սկսվում է զարգացման ծրագրում նախատեսված նպատակների իրականացումը: Զարգացման ծրագրում այդ նպատակները սահմանված են ավելի ընդհանուր ձևով և առանց հստակ ժամկետներ սահմանելու: Այդ ժամկետները սահմանում է դպրոցի տնօրենը՝ տարեկան աշխատանքային պլանը գրելիս: Դրանով տնօրենը պլանավորում է զարգացման ծրագրի կատարումը և որոշում հմնական կատարողներին: Զարգացման ծրագրի կատարումը ապահովելու համար, մինչև սեպտեմբեր, անհրաժեշտ է մշակել և հաստատել դպրոցի աշխատանքների տարեկան պլանը: Տարեկան պլանը ունի կարևոր բաղադրիչներ. ներդպրոցական վերահսկողություն, ուսուցիչների մասնագիտական զարգացում, ուսումնական միջավայրի զարգացում, ուսուցիչական, ծնողական, աշակերտական ինքնավարության զարգացում, դպրոցի վարչական աշխատողների միջև պարտականությունների բաշխում: Պլանավորված աշխատանքի կատարումը ամբողջությամբ գերխնդիր է: Աշխատանքի ընթացքում տեղի են ունենում պլանավորման փոփոխություններ, որի արդյունքում աշխատանքի կատարման ժամկետները փոփոխվում են: Տարե...

Զարգացնել դպրոցը ԵՄ ծրագրային աջակցությամբ: Կոնֆերանս դպրոցների ղեկավարների համար: Վիլնյուս, Լիտվա, 11-12 Հոկտեմբերի 2013թ.:

Image
կոնֆերանսի մասին Կոնֆերանսի նյութերը Հիմնական զեկուցում:  Kay Livingston’s presentation Presentation:  Opportunities for schools in the Erasmus+ programme Կոնֆերանսի արդյունքները:  recommendations ranked by theme Աշխատանքային քննարկումների զեկուցոըմները:  1B ,  2A ,  2B ,  4B Նկարներ “ Զարգացնել դպրոցը ԵՄ ծրագրային աջակցությամբ : Կոնֆերանս դպրոցների ղեկավարների համար:”, Վիլնյուս, Լիտվա, 11-12 Հոկտեմբերի 2013 The European Commission and the Lithuanian Presidency of the Council are jointly organising a conference for school leaders to discuss how schools can best benefit from European co-operation by making it part of their school development strategy. Conference participants will explore the role of school leaders in European school co-operation and ways in which EU programmes such as Comenius can support schools in developing an international strategy. They will also look at how EU-supported projects and eTwinning can effectively contribu...

Ով է դպրոցի հիմնադիրը

Այս հարցը իրավաբանական տեսանկյունից քննարկելու կարիք չկա: Բոլորն էլ գիտեն, որ պետական դպրոցը հիմնադրում է պետությունը: Այստեղից հստակ երևում է, որ երկրում ապրող երեխաների կրթությունը կազմակերպում է պետությունը: պետությունը նաև սահմանում է, որ բոլոր երեխաների հիմնական կրթություն ստանալը պարտադիր է: Մյուս կողմից ծնողն է ընտրում այն դպրոցը, որտեղ ցանկանում է, որ իր երեխան սովորի: Որովհետև ծնողներն են ընտրում կրթության այն չափը, որի կարիքը ունեն, կամ նրանք կարծում են որ ունեն իրենց երեխաները: Նրանք ընտրում են այն միջավայրը, որտեղ ցանկանում են իրականացվի իրենց երեխաների ուսուցումը և սոցիալական դաստիարակությունը: Հետևաբար տարբեր կրթական տեսլական ունեցող դրպրոցների հիմնադիրները ծնողներն են: Ինչպես է ձևավորվում դպրոցի տեսլականը այս իրավիճակում: Դպրոցը ոչ առևտրային կազմակերպություն է: Դպրոցը խանութ չէ, որ վաճառի այնպիսի ապրանքներ, որոնց ճաշակը ունեն տվյալ համայնքի բնակիչները: Դպրոցը չի կարող առևտրային մտածելակերպ ունենալ և իրականացնել հաճախորդի համար հարմար՝ <հեշտ> կրթություն: Բայց դպր...

Եթե մարդը ինքը չի ուզում սովորել, ապա ով է նրան այդպես դաստիարակել և ինչի է դա հանգեցնելու:

Կրթություն ստանալը երեխայի նպատակն է: Այդ նպատակը ձևավորվում է ընտանիքում: Ինչպիսի վերաբերմունք կա ընտանիքում գրագետ լինելու նկատմամբ, այնպիսի ձգտումներ են առաջանում երեխայի մոտ: Այդ ձգտումներով է երեխայի մոտ ծնվում ցանկություն կարդալ հեքիաթը, պատմվածքը, վեպը և էպոսը: Այդ ձգտումներով է երեխան հետաքրքրվում աշխարհի կառուցվածքով, բուրգերի առեղծվածով, երկնքում փայլող աստղերով: Նա իրական կյանքում փորձառություն է ձեռք բերում և այդ փորձառությունը հարցեր է ծնում: Նա փնտրում է իր լսած հեքիաթների մեջ այդ հարցերի պատասխանը: Նա սկսում  է իր համար աննկատ սովորել: Նա չի նկատում, որ սովորելը դժվար է: Մինչդեռ այն դժվար է և այս առաջին քայլերը չարած մարդիկ այդ դժվարությունը շատ են զգում և նրանց մի մասը հրաժարվում է կրել այդ դժվարությունը: Այդ դժվարությունը երեխաները և նրանց ծնողները փորձում են հաղթահարել: Բայց նրանք փաստորեն հաղթահարում են հետևանքը և ոչ թե պատճառը: Երեխաները որոշում են դիտել, ծնողները համաձայնում են, որովհետև երեխաները դժվարանում են կարդալ: Դիտելով դժվար է սովորել սովորել: Ցավոք ...