Posts

Ավագ դպրոցում սովորող աշակերտների ուսումնական գործունեության տարիքային առանձնահատկությունները

Ուսուցիչները բաժանվում են հինգ հոգանոց խմբերի: Ուսուցիչներին առաջարկվում է խմբով որոշել ավագ դպրոցում սովորող աշակերտների ուսումնական գործունեության երեք առանձնահատկություն, որ բնորոշ չէ հիմնական դպրոցի համար: [5 րոպե] Ամեն խումբ ընտրում է իրենց աշխատանքը ներկայացնող: Այս մասնակիցը այլևս չի կարող ներկայացնել խմբի կարծիքը, մինչև խմբի մյուս անդամներն էլ չեն եղել խմբի կարծիքը երկայացնող: Խմբերը ներկայացնում են իրենց աշխատանքի արդյունքը: Սեմինարավարը գրատախտակին գրում է ամբողջ լսարանի կարծիքը ընդհանրացնող բնութագիրները: Մասնակիցներին բաժանվում է քննարկման նյութ: Նրանք պետք է կարդան նյութը և առանձնացնեն այն բաժինները, որոնց հանդիպել են իրենց աշխատանքում և որոնց հետ դեռ չեն հանդիպել: Նրանք կարող են բերել օրինականեր: [15 րոպե] Возрастные особенности учебной деятельности старшеклассников. Учащиеся 15—16 лет вступают в пору юности. Существует ли психологическая специфика усвоения  учебного материала старшими школьниками, отличающая этот процесс от предыдущего и последующего этапо...

Կենսաբանության խմբակ

Ուսումնական նախագիծ Թեման  Իմ այգին Քայլ 1 - Առաջին շաբաթ Քանի սերմ կա տարբեր պտուղների մեջ 1. Աշակերտները ընտրում են իրենց համար ուղղություն ա. բանջարեղեն բ.  մրգեր 2. Ուսումնասիրում են դրանց պտուղները և դրա մասին կազմում զեկուցում են PPT  ծրագրով: Զեկուցումները տեղադրվում են դպրոցի կայքում: Այս ֆիլմերը դիտեք Յութուբում: http://youtu.be/n1RSgB1hndg http://youtu.be/k65W3_KVijg http://youtu.be/TjElKimu1tY http://youtu.be/s2fw4HPXELg http://youtu.be/5kNkJcing6c Քայլ 2 - Երկրորդ շաբաթ Որոնում ենք կյանք մեր այգում Երբ աշակերտները այս աշխատանքը ավարտեն, նրանք կկարողանան Թվարկել բույսը աճեցնելու համար անհրաժեշտ պայմանները: Օգնել բուսական օրգանիզմներին աճել: Գրականության մեջ գտնել իրենց հուզող հարցերի պատասխաննեևտ: Նկարագրել և արձանագրել իրենց ուսումնասիրությունները: Նկարագրել բույսի աճը և այն, ինչ պահանջվում է այդ աճի համար: Կանխատեսել բույսի աճի ընթացքը: Աշակերտները ուսումնասիրում են և հավաքում տեղեկություններ Բույսի կառուցվածքի մասին ...

Աստղագիտության խմբակ

Ուսումնական նախագիծ Թեման  Ճանապարհորդություն դեպի Մարս Քայլ 1 - Առաջին շաբաթ Աշակերտները դիտում են ֆիլմ արեգակնային համակարգության մասին: Աշակերտները ընտրում են իրենց դերերը: Տիեզերագնաց Քարտեզների մասնագետ Կենսաբան Բժիշկ Աշխարհագրագետ Աստղագետ Քիմիկոս Նկարիչ Ճարտարապետ Քայլ 2 Երկրորդ շաբաթ Աշակերտները դիտում են ֆիլմ Մարսի մասին: Մարս՝ աստվածների հայրենիք Տիեզերագնաց Համացանցից գտնում է տեղեկություններ տիեզերագնացի համազգեստի մասին և նկարագրում է այն: Աշխարհագրագետ Համացանցից գտնում է Մարս մոլորակի քարտեզը և նկարագրում այն: Կենսաբան Համացանցից գտնում է այն խնդիրները, որ ունենում են տիեզերագնացները և նկարագրում է դրանք: Բժիշկ Նկարագրում է այն հիմնական հիվանդությունները, որ կարող են ունենալ ճանապարհորդները: Աստղագետ Նկարագրում է երկնքի քարտեզը և համաստեղությունները: Քիմիկոս Նկարագրում է Մարսի քիմիական տվյալները: Նկարիչ Գտնում է Մարսի նկարներ: Իրենց աշխատանքները աշակերտները ներկայացնում են PPT ծրագրով: Զեկուցումները տեղադրվում են դպրոցի կայքում: ...

Այցելություն Անգլիա

Image
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԳ նախարարության թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանի Լոնդոն գործուղ ­ ման արդյունքների մասին Ս / թ սեպտեմբերի 3-ից 9- ը Լոնդոնում «ASOCIATIA Children’s High Level Group» (ACHLG) կազմակերպության կողմից կազմակերպված Համայնքային գործողության համակարգման թիմերի ժողովին մասնակցել են Ռումինիայի և Հայաստանի ներկայացուցիչներ, ինչպես նաև ACHLG կազմակերպության հիմնադիր, Լորդերի խորհրդարանի անդամ, Եվրոպական խորհրդարանի անդամ` Բարոնուհի Էմմա Նիքոլսոնը: Կազմակերպվել են այցելություններ համայնքային գործողության ծրագիր իրականացնող մի շարք հանրակրթական դպրոցներ և հատուկ հանրակրթական հաստատություններ, որտեղ ներկայացվեց իրենց ձեռքբերումներն ու փորձը: Հանդիպումների ընթացքում ներկայացվեց նաև Հայաստանում «Հանրակրթական դպրոցի համայնքային գործողություն» ծրագրի իրականացման զեկույցը, որը ներառում է ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև ծրագրում կամավորության սկզբունքով ընդգրկված հաստատությունների կողմից կատարված աշխատանքները: Միաժամանակ, Հայաստանի կող...

Պարտականությունների փոխանցում՝ ինքնահոսի մատնում թե՞ իրավիճակի վերահսկողության կորուստ

Գրականություն http://ihjournal.com/delegation-%E2%80%93-letting-go-or-losing-control-by-maureen-mcgarvey http://www.businessballs.com/delegation.htm http://www.mindtools.com/pages/article/newLDR_98.htm Պարտականությունների փախանցումը մի գործընթաց է , որը շատ ղեկավարներ կիրառում են և  համարում են, որ լավ են դա անում: Հարցրեք նրանց աշխատակիցներին, հատկապես նրանց, ում փոխանցվում են այդ պարտականությունները, և կստանաք շատ տարբեր պատասխաններ:  ...................... Պարտականությունների փոխանցումը չի նշանակում հեղինակության կամ պատասխանատվությունների նվազում: Այն որոշումներ կայացնելու իրավունքի փոխանցում է կազմակերպության կառուցվածքում մի մակրդակից մյուսին, բայց փոխանցողը պատասխանատու է փոխանցված աշխատանքի արդյունքի համար: Պարտականությունների փոխանցման պատճառները. Ազատել փոխանցողի ժամանակը այլ աշխատանքներ կատարելու համար: Զարգացնել աշխատակազմը: Փոխարինել բացակայող ղեկավարին : Լրացնել ղեկավարի թույլ կողմերը: Հնարավոր վտանգները Նա, ում փոխանցվել է իրա...

Ներդպրոցական վերահսկողության ձևրը

1. Ընդհանուր դրույթներ Ներդպրոցական վերահսկողությունը ուսուցչի աշխատանքի արդյունքների դպրոցում ուսումնադաստիարակչական գործընթացի վերլուծությունն է: 2. Նպատակները և խնդիրները 2.1. Ներդպրոցական վերահսկողության նպատակն է ստանալ ամբողջական և համակողմանի տեղեկատվություն դպրոցում ուսումնադաստիարակչական գործընթացի վիճակի մասին և առաջացող խնդիրները լուծել համար ժամանակաին անհրաժեշտ փոփոխություններ կատարել: 2.2. Ներդպրոցական վերահսկողության հիմնական խնդիրներն են. — առարկայի ծրագրի կատարողականի պարբերական ստուգում — դասվանդվող առարկաների արդյունքների վերահսկողություն — աշակերտների կողմից գիտելիքների յուրացման գործընթացի փուլային վերահսկողություն, որի ընթացքում պարզվում է նրանց գիտելիքների մակարդակը, հմտությունների և կարողությունների տիրապետումը, ինքնուրույն սովորելու կարողությունը — ուսումնադաստիարակչական աշխատանքների կատարման ժամանակ ուսուցիչներին անհրաժեշտ օգնության տրամադրում — ուսուցիչների փորձի ուսումնասիրություն — դպրոցի բոլոր տեսակի պլանների կատարման մշտական վերահսկողությո...

Ներդպրոցական վերահսկողություն

1 շաբաթ Մարտ Պատասխանատու Երկուշաբթի Երեքշաբթի Չորեքշաբթի Հինգշաբթի Վարչական վերահսկողություն ( գրավոր աշխատանք 10- րդ դասարաններում մաթեմատիկայից ) Ուրբաթ Դասերի պլանների ստուգում: 2 շաբաթ Երկուշաբթի Երեքշաբթի ՏԿԽ Չորեքշաբթի Վարչական վերահսկողություն ( աշակերտների գիտելիքների համեմատական վերլուծություն մաթեմատիկա առարկայից 10- րդ դասարաններում ) Հինգշաբթի Ուրբաթ Վարչական վերահսկողություն ( աշակերտների գիտելիքների համեմատական վերլուծություն մաթեմատիկա առարկայից 11- րդ դասարաններում ) 3 շաբաթ Երկուշաբթի Զրույց աշակերտների հետ 10 և 11- րդ դասարաններում : Երեքշաբթի Վարչական վերահսկողություն ( աշակերտների գիտելիքների համեմատական վերլուծություն ֆիզիկա առարկայից 10- րդ դասարաններում ) Չո...