ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԳ նախարարության թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանի Լոնդոն
գործուղման արդյունքների մասին
Ս/թ սեպտեմբերի 3-ից 9-ը Լոնդոնում «ASOCIATIA Children’s
High Level Group» (ACHLG) կազմակերպության կողմից
կազմակերպված Համայնքային գործողության համակարգման թիմերի ժողովին մասնակցել են
Ռումինիայի և Հայաստանի ներկայացուցիչներ, ինչպես նաև ACHLG կազմակերպության
հիմնադիր, Լորդերի խորհրդարանի անդամ, Եվրոպական խորհրդարանի անդամ` Բարոնուհի
Էմմա Նիքոլսոնը:
Կազմակերպվել են այցելություններ
համայնքային գործողության ծրագիր իրականացնող մի շարք հանրակրթական դպրոցներ և
հատուկ հանրակրթական հաստատություններ, որտեղ ներկայացվեց իրենց ձեռքբերումներն ու
փորձը:
Հանդիպումների ընթացքում ներկայացվեց նաև
Հայաստանում «Հանրակրթական դպրոցի համայնքային գործողություն» ծրագրի իրականացման զեկույցը,
որը ներառում է ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև ծրագրում կամավորության սկզբունքով ընդգրկված հաստատությունների կողմից կատարված աշխատանքները:
Միաժամանակ, Հայաստանի կողմից ներկայացվեց
Համայնքային գործողության ծրագրի զարգացման և ընդլայնման սկզբունքներն ու ձևաչափը,
որը բարձր գնահատվեց բոլոր մասնակիցների կողմից:
Առանձնահատուկ կարևորվեց Համայնքային գործողության
ծրագրի իրականացումը, որն ուղղված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք
ունեցող երեխաների կրթության զարգացման և սոցիալական ինտեգրման ապահովմանը` հանրակրթական
և հատուկ դպրոցների միջև համատեղ միջոցառումների իրականացմամբ: Համատեղ աշխատանքը
խթանում է երեխաների կրթական, մարդասիրական, ստեղծագործական, երևակայական և
արտահայտչական ընդունակությունները, նպաստում է նրանց ֆիզիկական հմտությունների
զարգացմանը:
Ամփոփելով
աշխատանքներն առաջարկվեց նպաստել ծրագիրն իրականացնող պետությունների հնարավոր
համագործակցությանը:
Տեսանք Լոնդոնը: Հրաշալի և շատ գեղեցիկ քաղաք, որտեղ պատմությունը խառնված է իրականությանը և դու ներկա ես այսօրվա և անցյալի մեջ: Այս զգացողությունը դժվար է անտեսել և հոգնում ես ինքդ քեզ հետ պայքարելով անցյալի և ներկայի մեջ ընտրություն կատարելիս: Ես փորձում էի տեսնել ներկան, հասկանալ այս քաղաքակրթության հաջողությունների պատճառները և սովորել դրանք: Բայց հանկարծ հայտնվում էի Կրոմվելի կամ Չերչիլի աւձանի մոտ և կասկածում էի, որ կարելի է միայն ներկա փորձով փոփոխություններ կատարել:
Եղա Սթոունհենջում և տեսա աշխարհի հրաշալիքներից մեկը: Երբեք չէի կարող պատկերացնել, որ նման հնարավորություն կունենամ: Շատ տպավորիչ էր: Բայց պարզվեց, որ ինձ համար նորություն չի: Մեր երկիրը ունի բազմաթիվ հուշարձաններ նույն տարիքի և նույն ոճի և նույն անունով: Մենք սովոր ենք մեր նախնիների գլուխգործոցների և գլուխկոտրուկների մեջ ապրել: Մեր երկրում դրանք շատ են: գուցե դա է պատճառը, որ մեր տաղանդները լքում են հայրենիքը և ստեղծագործում այլ երկրներում, որտեղ հրաշքների խտությունը մեկ կիլոմետրի վրա ավելի քիչ է:
Սթոունհենջում գտա Հայոց տառերից: Գուցե կծիծաղեք կամ կասեք խաղ է, բայց ես տեսա:
Comments
Post a Comment