Posts

Եթե մարդը ինքը չի ուզում սովորել, ապա ով է նրան այդպես դաստիարակել և ինչի է դա հանգեցնելու:

Կրթություն ստանալը երեխայի նպատակն է: Այդ նպատակը ձևավորվում է ընտանիքում: Ինչպիսի վերաբերմունք կա ընտանիքում գրագետ լինելու նկատմամբ, այնպիսի ձգտումներ են առաջանում երեխայի մոտ: Այդ ձգտումներով է երեխայի մոտ ծնվում ցանկություն կարդալ հեքիաթը, պատմվածքը, վեպը և էպոսը: Այդ ձգտումներով է երեխան հետաքրքրվում աշխարհի կառուցվածքով, բուրգերի առեղծվածով, երկնքում փայլող աստղերով: Նա իրական կյանքում փորձառություն է ձեռք բերում և այդ փորձառությունը հարցեր է ծնում: Նա փնտրում է իր լսած հեքիաթների մեջ այդ հարցերի պատասխանը: Նա սկսում  է իր համար աննկատ սովորել: Նա չի նկատում, որ սովորելը դժվար է: Մինչդեռ այն դժվար է և այս առաջին քայլերը չարած մարդիկ այդ դժվարությունը շատ են զգում և նրանց մի մասը հրաժարվում է կրել այդ դժվարությունը: Այդ դժվարությունը երեխաները և նրանց ծնողները փորձում են հաղթահարել: Բայց նրանք փաստորեն հաղթահարում են հետևանքը և ոչ թե պատճառը: Երեխաները որոշում են դիտել, ծնողները համաձայնում են, որովհետև երեխաները դժվարանում են կարդալ: Դիտելով դժվար է սովորել սովորել: Ցավոք ...

Ուսուցանող գնահատման բաղադրիչները

Ինչպես գիտենք ուսուցանող գնահտման գործընթացը իր մեջ ներառում է նպատակին հասնելու մասին գնահատման միջոցով ապացուցված տեղեկությունների հավաքագրում և վերլուծություն, որը հնարավորություն է տաիս որոշել թե երբ և ինչպես է պետք վերանայել ուսուցման գործընթացը ուսումնական նպատակին հասնելու համար: Ուսուցանող գնահատման բաղադրիչներ են. Ուսուցման կազմակերպման մեջ անհապաղ ճշգրտումներ կատարելու համար: Ուսուցման կազմակերպման մեջ մոտ ապագայում ճշգրտումներ կատարելու համար: Ուսուցման կազմակերպման մեջ վերջին պահին ճշգրտումներ կատարելու համար: Ուսուցման կազմակերպման մեջ տակտիկական ճշգրտումներ կատարելու համար: Դասարանական մթնոլորտի բարելավում կատարելու համար: Երբ ուսուցիչը որոշում է իր աշխատանքի մեջ կիրառել ուսուցողական գնահատումը նա պետք է ընտրի, թե վերը նշված բաղդրիչներից որն է իրականացնելու: Այդ դեպքում նա հնարավորություն կստանա ապահովագրել ճշգրիտ պլանավորումը, լավ նախապատրաստվելը և վերջնական հաջողությունը: Ուսուցման կազմակերպման մեջ անհապաղ ճշգրտումներ կատարելու համար: Այս ճշգրտումները ուսուց...

Բազմաթիվ երկրորդ հնարավորություններ

Թարգմանություն Lots of Second Chances July 8, 2013 by  Walter  McKenzie   http://www.wholechildeducation.org/blog/lots-of-second-chances Իմ լավ ընկերը ասում է, որ մարդիկ արժանի են ունենալ բազմաթիվ <երկրորդ հնարավորություններ>; Իմ հարցին թե ինչու նա պատասխանեց, որ մարդիկ անում են այն ինչ կարող են և կարիք չկա նարնց գործը ավելի բարդացնել; Ցինիզմի և մրցակցության դարում երկրորդ հնարավորության գաղափարը թարմություն, նույնիսկ ինտրիգ է բերում; Բայց մի թե դա գործնականում հնարավոր է; Անհատապես կամ կոլեկտիվով ինչպես կարող ենք մեզ թույլ տալ բազմաթիվ <երկրորդ հնարավորություններ>; Մյուս կողմից արդյոք կյանքի և սովորելու արժեքները համեմատելի են; Կամ արդյոք մենք մեծացրել ենք մեր հնարավորությունները ստանալով անհրաժեշտ հնարավորություն և աջակցություն;  Երբ ետ եմ նայում, տեսնելու համար, թե իմ կյանքի ընթացքում քանի անգամ եմ ստացած հնարավորություններից և մարտահրավերներից օգտվել առաջին իսկ փորձից, ապա տեսնում եմ, որ դարնք շատ չեն; Քանի <երկրորդ հնարավորություններ...

Ուսուցանող գնահատումը ճանապարհ է հարթում

  by Jennifer Beasley  http://inservice.ascd.org/commoncore/formative-assessment-paves-the-way/ Ընդգծված տողերը ավելացված են իմ կողմից; Երբ սկսում ես որևէ ճանապարհորդության, շատ կարևոր է, որ իմանաս թե ուր ես գնում; Դասարանում դա մեր դասի նպատակն է կամ ուսուցման թեման; Այդ նպատակը կարող ենք գտնել չափորոշիչում, բայց այդ նպատակին, ինչպես ամեն մի ճանապարհորդության ժամանակ, ամեն ուսուցիչ հասնում է իր ընտրած ուղով և տարբեր ժամանակներում; Մեր ճանապարհին պետք է լինեն ճանապարհային նշաններ, որպեսզի մենք կարողանանք գտնել կորցրած ճանապարհը; Ուսուցանող գնահատումը այն գործիքն է, որով ուսուցիչը կարող է ստուգել և հասկանալ, որ բոլոր սովորողները հասել են <տեղ>; Ճանապարհային նշան համար մեկ՝ նախագնահատում; Մեր աշակերտները դասարան են գալիս տարբեր գիտելիքներով և սովորելու տարբեր մշակույթով; Ամեն աշակերտ յուրովի է մոտենում խնդրին, աշխատում նյութի վրա, համագործակցում; Մենք պետք է կարողանանք պարզել, թե ինչքանով են մեր աշակերտներից յուրաքանչյուրի գիտելիքները, կարողությունները և հմտություն...

Ամառային ակադեմիա <Ժողովրդավարությունը դպրոցում> թեմայով:

Image
Սուլեյուվեկ/Վարշավա , Լեհաստան 4-րդ ամառային ակադեմիա. 6-14 հուլիսի 2013թ.  Սուլեյուվեկ  [sulɛˈjuvɛk]  քաղք Լեհաստանում: Լեհաստանի մայրաքաղք Վարշավայի կենտրոնից հեռու է 18 կիլոմետր: 2004 թվականի տվյալներով այստեղ ապրում են 18414 մարդ: 1923-26 թվականներին այստեղ է ապրել Յոզեֆ Պիլսուդսկին: Հայերը Լեհաստանում Տակավին  14 - 15-րդ դարերում   Լեհաստանում  ապաստան են գտել մեծ թվով հայ գաղթականներ, որոնք դարեր շարունակ հաշտ ու խաղաղ ապրել են տեղի բնակչության հետ: Լեհաստանի հայ գաղութը ստվարացել է հատկապես Բագրատունյաց մայրաքաղաք Անիի կործանումից հետո : Նրանց մեջ եղել են հմուտ արհեստավորներ, երկրագործներ, առևտրականներ, որոնք ըստ ամենայնի նպաստել են լեհական պետության զարգացմանը, հարկ եղած դեպքում զենքով պաշտպանել երկրի անվտանգությունը: Արևելքում Լեհական դիվանագիտության ռահվիրաններն էին  Յան Սոբեսկին ,  Սեֆեր Մուրատովիչը ,  Շիմոն Պետրովիչը ,  Ռոմաշկևիչը  և ուրիշներ: Դրա շնորհիվ էլ լեհ թագավորները հովանավորել են...

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ

Հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը: Ինչ է սահմանադրությունը ապագա քաղաքացու համար: Ինչպես է աշակերտը պատկերացնում սահմանադրությունը: Ինչպես է դպրոցական ծրագրում աշակերտին ներկայացվում սահմանադրությունը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը: Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը: Այս սահմանման առաջին մասն է, որ ամենամեծ տարածումն ունի: Մինչդեռ երկրորդ հատվածը ոչ պակաս կարևոր է: Հ ասարակության կազմակերպման հիմնական սկզբունքներն են հիմք հանդիսանում օրենքները հարգելու և դրանց պահանջները կատարելու համար: Այս սկզբունքները ճանաչող, ընդունող և դրանց հետևող մարդն է, որ կարող է իրեն համարել քաղքացի:  Սահմանդրությունը ապահովում է և պաշտպանում քաղաքացիների իրավունքները և ազատությ...

Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողի ուսումնական առաջադիմության գնահատման երաշխավորությունների կարգի մասին

Image
Խնդիրներ 1.             Կարգի 15-րդ կետով բացառվում է բացի թեմատիկ գրավոր աշխատանքից որևէ այլ տեսակի գրավոր աշխատանքի միավորային գնահատում: Սա անհասկանալի է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կիսամյակային գնահատականի որոշման մեխանիզմի համաձայն ոչ մի նշանակություն չունի, թե աշակերտը գնահատականը ստացել է գրավոր աշխատանքից թե բանավոր պատասխանից: Աշակերտը սովորում է թեմայի մի դաս: Այդ դասի բանավոր պատասխանի համար ստանում է 8 միավոր: Այդ թեմայի մյուս դասերը չի սովորում: Թեմայի թեմատիկ գրավոր աշխատանքից ստանում է 2 միավոր: Նրա միջին գնահատականը դառնում է 5: Ստացվում է թեման բոլորովին չյուրացրած աշակերտը թեմայից ստանում է 5 միավոր 1 միավորի փոխարեն: Գրավոր աշխատանի արժեքը պետք է էականորեն մեծ լինի: 2.             22-րդ կետում՝ բանավոր, գրավոր և գործնական աշխատանքների ստուգումից ստացված արդյունքների միավորային բնութագրիչները սահմանված են <Հանրակրթության պետական չափորոշչի>...