Posts

Այսօր մեղքերի համար թողություն խնդրելու օրն է

Աշակերտները ասում են, որ պետք չէ իրենց սովորեցնել։ Նրանք ասում են, որ գիտեն ինչ սովորել և ինչքան։ Բայց սա նորություն չէ։ Այս հակասությունը սովորելիս միշտ է եղել։ Մենք էլ ենք ժամանակին այդպես մտածել։ Հիմա իհարկե հասկանում ենք, որ սխալվել ենք, բայց միևնույն ժամանակ մասնագիտական զարգացման դասընթացների ժամանակ մտածում ենք, թե մեր ինչին է սա պետք։ Բայց սվորողների մասին չեմ ուզում խոսել։ Ուզում եմ խոսել սովորեցնողների մասին։ Կարո՞ղ է արդյոք սովորեցնողը հաղթահարել <ինձ մի սովորեցրեք> կամ <իմ ինչին է սա պետք> արգելքը։ Հեշտությամբ։ Հին ու նոր <Մանկավարժություն> դասգրքերի մեջ դա նկարագրված է։ Կարդացողը կիմանա։ Թվում է փակ շղթա է։ Բայց այդ համառ և անհաղթահարելի շղթան ունի թույլ օղակներ։ Այդ թույլ օղակները մեր փրկությունն են։ Դրանք այն ուսուցիչներն են, որ սովորում են, փորձում կիրառել, փնտրում են անհաջողությունների պատճառները, գտնում են լուծումներ և գնում հաղթահարելու նոր բարձունքներ։ Այդ մարդիկ քանդում են փակ շղթան։ Իսկ աշակերտներին սովորեցնում են սիրել սովորելը, սովորեցնում ...

2024 թվականին

Image
Ինչպիսի՞ գիտելիք, կարողություն և հոգեկան դիմացկունություն պետք է ունենան  2018 թվականին ծնված երեխայի ծնողները, որ օգնեն իրենց երեխային գտնել իր տեղը խելահեղ արագությամբ փոխվող աշխարհում։ 2018 թվականին ծնված երեխան դպրոց կգնա 2024 թվականին,  ավագ դպրոց կգնա 2034 թվականին,  համալսարանը կավարտի 2041 թվականին։ Համաձայն 2024-ի համար արված կանխատեսումների Ինտերնետ-տրաֆիկի ավելի քան 50 տոկոսը կծախսեն տանը օգտագործվող կենցաղային սարքերը: Այսինքն դրանք կլինեն հեռակարավարվող, կպատրաստեն նախաճաշը մինչև տան տերը կզարթնի, կպատասխանեն հեռախոսազանգերին, կանջատվեն ինքնուրույն և կնախազգուշացնեն տանտերերին խափանումների, վտանգների մասին, իրենք կկանչեն շտապ օգնություն, տան բնակիչների առողջության մասին տեղեկություններ կուղարկեն բուժող բժիշկներին և այլն։ Ի՞նչ գիտելիք և կարողություն պետք է ունենա 2018 թվականին ծնված մարդը 2024 թվականին, երբ կընդունվի դպրոց, ապրելու, սովորելու և ստեղծագործելու համար։ Ռոբոտներում օգտագործվող արհեստական մկանները կարող են ավելի մեծ ծանրու...

Ֆիզիկա 10։ Պարագրաֆ 29

2 3 4 5 6

Համագործակցություն 21-րդ դարում սովորելու համար

Image
  P21- ը հետաքրքիր հետազոտություններ և ներդրումներ է կատարում կրթության մեջ : Այդ ներդրումներից մեկը վերաբերվում է կոմպետենցիաներին : Վերջերս P21- ը առաջարկություններ է ներկայացնում կրթության պատասխանատուներին և աշխատատերերին , որոնցից մեկը շատ հետաքրքրեց ինձ :  Դրանով P21- ը առաջարկում է . Բարելավել ուսուցիչների վերապատրաստումը այնպես, որ ուսուցիչները և դպրոցների ղեկավարները կարողանան զարգացնել աշակերտների գիտելիքներն ու հմտությունները: Գիտելիքներն ու հմտությունները խորապես կապակցված են իրար հետ և երբ աշակերտների մոտ դրանք զարգանում են միաժամանակ, նարանք ավելի արդյունավետ են սովորում: Ուսուցիչների պատրաստվածությունը և արդյունավետությունը բարելավելը պետք է լինի ազգային առաջնահերթություն, և այդ աշխատանքը պետք է նոր և գործող ուսուցիչներին տա կարողություն նախ արդյունավետ կերպով աշակերտներին տալ գիտելիքներ, իսկ այնուհետև նրանց սովորեցնել օգտագործել և կիրառել փաստերը: Այս առաջարկությունը մեր կողմից լավ մոռացված հինն է : Հիշում եք , ...

Շրջված դասարան

  Սեմինար 198 ավագ դպրոցի ուսուցիչների համար 09 հոկտեմբերի 2017թ. 

Ինչպե՞ս համագործակցել

Image
Ձեր ղեկավարած դպրոցում համագործակցելու միջավայր ստեղծելու համար ութ կարևոր դրույթներ։ 1. Ստեղծեք վստահության մթնոլորտ Եղեք ամենաազնիվը դպրոցում։ Կազմակերպեք, որ ուսուցիչները իրար մոտ դաս լսեն։ Ուսումնասիրեք ուսուցիչ-աշակերտ, աշակերտ-աշակերտ և ուսուցիչ-ուսուցիչ հարաբերությունները։ 2. Մի եղեք գաղափարների գերի Սխալվեք արագ, սխալվեք քիչ։ Համագործակցության ժամանակ խրախուսել բոլոր համագործակցողներին հղանալ այնքան մտքեր, որքան հնարավոր է։ Սա ստեղծում է կրկնության մի մշակույթ, որի արդյունքում լուծման տարբեր տարբերակներ փորձելով հնարավոր է դառնում գտնել ամենալավ լուծումը։ Համագործակցողները դրդում են միմյանց մտածել խնդրի լուծման տարբեր եղանակների մասին։ 3. Հաստատետեք պարզ լինելու կանոնը Կարևոր չէ, թե ինչ եք ստեղծում միասին խաղ, նախագիծ, թե դասի պլան, ինչքան բարդ լինեն կանոնները կամ կառուցվածքը, այնքան ավելի շատ հարցեր կունենան աշակերտները և այնքան քիչ ժամանակ ունեն նրանք փաստացի սովորելու համար։ 4. Փորձարկեք ձեր գաղափարները Երբեք շուտ չէ ձեր ստեղծած խաղը կամ նախագիծը դնել ու...

Պատրաստ եք արդյոք աշխատել

Մարդը ուզում է աշխատել, որպեսզի իր վաստակով ապրի։ Դրա համար նա սովորում է որևէ աշխատանք կատարել։ Որքան լավ է նա այդ աշխատանքը կատարում, այնքան ավելի շատ է նա վաստակում։ Բայց կա մեկ ուրիշ աշխատանք, որը նույնքան աշխատելու դեպքում ավելի մեծ վաստակ է ապահովում։ Մարդը կարող է սովորել կատարել այդ աշխատանքը։ Դրա համար նա սկսում է  նոր մասնագիտությունը յուրացնել։ Նա գնում է դպրոց, հետո ընդունվում է համալսարան, ստանում է մասնագիտական կրթություն և սկսում է կատարել նոր, ավելի մեծ վաստակ ապահովող աշխատանք։ Ամեն ինչ սկսվեց աշխատանքային գործիքից։ Մարդը ստեղծեց գործիք, որը օգտագործեց ինչ որ նպատակի հասնելու համար։ Մինչև օրս մարդը աշխատում էր այդ գործիքով։ Գործիքը զարգացել է, ստացել է բազմաթիվ ձևեր, բայց իմաստը նույնն է մնացել։ Մարդը ստեղծել է մի գործիք, որով պետք է ինչ որ գործողություն կատարել։ Մինչև այսօր աշխատելու և գործիքի իմաստը սա էր։ Այսօր աշխահը փոխվել է։ Այսօրվա աշխարհում նոր ձևով են աշխատում, իսկ գործիքը դարձել է գործընկեր։ Մարդը սովորում է աշխատել մեքենայի հետ և ոչ թե մեքենայով, ին...