Posts

Հունվար ամսվա աշխատանքների պլանավորման խորհրդակցության սցենար

Image
Դպրոցի տնօրենի խորհրդակցության ամբողջական պլանը և ընթացքի մանրամասն սցենարը ,  որը բխում է դպրոցի  հունվար ամսվա ՈՒԴԱՏՊ գործողություններից  և համապատասխանում է արդյունավետ կառավարչական խորհրդակցության տրամաբանությանը (պլանավորում → բաշխում → ժամկետավորում → վերահսկում)։ Հունվար ամսվա պլանը (օգտագործել եմ ... դպրոցի ՈՒԴԱՏՊ հունվարի պլանը) I. ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐԱՄԵՏՐՆԵՐ Խորհրդակցության տեսակ – Տնօրենի ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն Ժամկետ – Հունվարի 8 (կամ 9), երկրորդ կիսամյակի մեկնարկից առաջ Տևողություն – 1 ժամ 30 րոպե Ձևաչափ – Նիստ՝ օրակարգով և արձանագրությամբ Մասնակիցներ Տնօրեն Տնօրենի տեղակալ Մեթոդական միավորումների նախագահներ ԿԱԴԱՀ ԷԿԴԱՄ ՄՀԱԾ թիմի ներկայացուցիչ (հրավիրված մասով) Հրավիրված ուսուցիչներ (ըստ ուսումնասիրվող առարկաների) II. ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳ Երկրորդ կիսամյակի մեկնարկային խնդիրների ներկայացում Հունվար ամսվա ՈՒԴԱՏՊ գործողությունների ամբողջական ներկայացում Աշխատանքների բաշխում ըստ ուղղությունների և պատասխանատուների Ժամկետների հստա...

ՈՒԴԱՏՊ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2

Image
Հունվար ամսվա ընթացքում անհրաժեշտ է լրացնել երկրորդ հարցաթերթիկը, որով դպրոցը կներկայացնի պլանավորում, աշխատանքների կազմակերպում, արդյունքների գնահատում և հաշվի առնելով առկա խնդիրները՝ հետագա աշխատանքների պլանավորում:

ՈՒԴԱՏՊ: Հաճախ հանդիպող խնդիրներ

Image
Ընդհանրական ձևակերպումներ Հաճախ ՈՒԴԱՏՊ գործողություններում հանդիպում են ձևակերպումներ, որոնք լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն: Այդպիսի օրինակների վերլուծություններ եմ ներկայացնում այս նյութում: 

2020 թվականից այս բլոգը նոր գրառումներ չի ունեցել

Image
Այդ ընթացքում կրթական համակարգը փոխվել է։  Այս բլոգը կրկին ակտիվ է՝ կքննարկենք  դպրոցի կառավարման, պլանավորման, ներքին վերահսկողության և հաշվետվողականության իրական խնդիրները ։ Առաջիկա նյութերում կանդրադառնամ՝ ՈՒԴԱՏՊ-ի մշակման և իրականացման գործնական դժվարություններին, տնօրենի դերակատարության բովանդակային փոփոխությանը, ներքին վերահսկողության (ՆԴՎ) իրական իմաստին և սխալ կիրառություններին, հաշվետվությունների որակին՝ ոչ թե քանակին, այն հակասություններին, որոնք առաջանում են փաստաթղթերի և իրական դպրոցի միջև։ Այս բլոգը նախատեսված է դպրոցների տնօրենների, փոխտնօրենների, մեթոդմիավորումների ղեկավարների, ուսուցիչների և կրթական քաղաքականությամբ զբաղվող մասնագետների համար։ Շարունակությունը՝ շուտով։

Հեռավար դասերի կազմակերպման առանձնահատկությունները

Image
Առցանց դասերը ճկուն են և հարմարավետ։ Դրանք կարող են տևել ավելի երկար կամ կարճ քան 45 րոպեն, կարող են լինել դասախոսության նման, կամ ինտերակտիվ, կարող են զարգացնել մեծ թվով կարողունակություններ։ Բայց առցանց դասեր կազմակերպելը շատ դժվար է։ Աշակերտները ազատվելով դասարանում դաս սովորելու <կապանքներից> ոգևորվում է առցանց դասերի հնարավորությամբ։ Բայց շատ արագ նա հասկանում է, որ առցանց դասը շատ նման է այն դասարանին, որտեղ նա միակ աշակերտն է։ Այդ դասարանում իրեն և միայն իրեն է ուղղված ուսուցչի բացատրությունը, տրված առաջադրանքը և ստուգող հարցերը։ Այդ դասարանում նա պետք է լինի ուշադիր, պարտաճանաչ և պատասխանատու։ Հակառակ դեպքում իր բոլոր թերացումները տեսանելի են լինելու բոլորին։ Այլևս այլ մեղավոր չկա։  Այս իրավիճակում են նաև ուսուցիչները։ Նրանք մտածում էին, որ էկրանից կպատմեն դասը, կհանձնարարեն տնային աշխատանքը, կստեղծեն թեստ և ամենի ինչ հեշտությամբ առաջ կգնա։ Իրականում ստացվեց, որ ուսուցիչը նույնպես աշխատում է մի դասարանում, որտեղ միայն մեկ աշակերտ կա և պետք է այնպես բացատրի, որ նա հասկ...

8 խորհուրդ առցանց դասավանդողներին

Image

Ուսուցման կազմակերպումը կորոնավիրուսից հետո

Ամեն ինչ փոխվում է։ Կրթության մեջ փոխվում է դանդաղ։ Բայց լինում են իրավիճակներ, երբ ամեն ինչ փոխվում է արագ, շատ արագ։ Այդ իրավիճակները ոչ գիտնականների կարծիքն են հարցնում, ոչ ծույլերի նվնվոցի վրա են ուշադրություն դարձնում, ոչ անգրագետների մասին են մտածում և ոչ էլ նկատում են պատրաստվածներին։ 88-ի երկրաշարժի համար միևմույն էր ինչ եղավ այդ պահին և դրանից հետո մեր հետ։ Մեր համար դա միևնույն չէր։ Հասկացանք, որ անպատրաստ էինք։ Հիմա էլ վիրուսը մեր մասին չի մտածում։ Իսկ մենք հերթական անգամ հասկանում ենք, որ անպատրաստ ենք։ Ամբողջ աշխարհն է անպատրաստ։ Բայց մենք գիտենք, որ վիրուսը մի օր կհեռանա և կյանքը կշարունակվի։ Կասենք, որ փրկվեցինք և կշարունակենք ապրել ինչպես մինչև վիրուսի գալը։ Իհարկե չի ստացվի խուսափել զարգացումից։ Օրինակ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զարգացավ ռազմական արդյունաբերությունը, որը պատերազմից հետո զարգացրեց ամբողջ արդյունաբերությունը և տնտեսությունը ընդհանրապես։ Պատերազմից հետո էականորեն փոխվեց աշխատանքի ղեկավարումը և կառավարումը, աշխատանքային հարաբերությունները և պ...