Հունվար ամսվա ընթացքում անհրաժեշտ է լրացնել երկրորդ հարցաթերթիկը, որով դպրոցը կներկայացնի պլանավորում, աշխատանքների կազմակերպում, արդյունքների գնահատում և հաշվի առնելով առկա խնդիրները՝ հետագա աշխատանքների պլանավորում:
Հարգելի գործընկերներ, բարև ձեզ։ Երկար ժամանակ չէինք հանդիպել։ Այսօր ես ձեզ ներկայացնելու եմ պաշարների շտեմարանում տեղադրված մի շարք նյութեր, որոնք պետք է ձեր ուշադրությունը գրավեն։ my.emis.am հարթակում դուք արդեն ստացել եք կամ շուտով կստանաք, իսկ ով դեռևս չի տեսել, ապա տեղեկացնեմ, որ OpenAI կազմակերպության կողմից տրամադրված արհեստական բանականության հրաշալի գործիքը հասանելի է ձեր my.emis.am հարթակում։ Վերևի ձախ անկյունում կարող եք տեսնել ChatGPT-ն և սեղմելով համապատասխան կոճակը՝ անմիջապես մուտք գործել ու աշխատել այդ հարթակում։ Իհարկե, ուսուցիչները այդ հարթակից արդյունավետ օգտվելու համար պետք է ունենան որոշակի հմտություններ, որպեսզի լավ արդյունքներ ստանան։ Քանի դեռ այդ հմտությունները զարգանում են, մենք որոշել ենք ստեղծել արհեստական բանականության որոշ գործիքներ, որոնք կարող եք տեսնել պաշարների շտեմարանում։ Պաշարների շտեմարանում արդեն ունենք նոր բաժին, որը կոչվում է «Արհեստական բանականություն»։ Այն ներառում է երկու այլ բաժին։ «Գործիքներ» բաժնում կտեսնեք արհեստական բանականության հետ ա...
Ուղեցույցը գտնվում է ԿՏԱԿ-ի պաշարների շտեմարանում: Այս հրահանգը նախատեսված է առարկայական մեթոդական միավորման նիստի մանրամասն, գործնական, մասնակցային և արդյունքահեն սցենարն ԱԲ-ի օգնությամբ մշակելու համար։ Դրա հիմքում այն մոտեցումն է, որ ՄՄ նիստը պետք է լինի ոչ թե նախագահի զեկուցման և պատրաստի որոշումների հաստատման, այլ ուսուցիչների համատեղ մասնագիտական ուսումնառության, խնդիրների լուծման և որոշումների կայացման հարթակ։ Հրահանգը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա․ Նախագահը քննարկման կազմակերպիչ և ֆասիլիտատոր է։ Նա չի ներկայացնում բոլոր հարցերի պատրաստի պատասխանները, այլ օգնում է անդամներին ուսումնասիրել խնդիրը, արտահայտել տարբեր կարծիքներ և հանգել հիմնավորված որոշման։ Քննարկումը սկսվում է փաստից կամ իրական խնդրից։ Հնարավորության դեպքում օգտագործվում են տվյալներ, սովորողների աշխատանքներ, դասավանդման օրինակներ, վերահսկողության արդյունքներ և այլ ապացույցներ։ Օրակարգը նախնական նախագիծ է։ Մինչև հաստատվելը այն լրացվում և վերանայվում է՝ հաշվի առնելով նախորդ որ...
Ներդպրոցական վերահսկողությունը չպետք է սահմանափակվի փաստաթղթերի ստուգմամբ կամ միջոցառումների հաշվարկով ։ Դրա հիմնական խնդիրը համապատասխանության և արդյունավետության համատեղ գնահատումն է՝ պարզելու ոչ միայն , թե դպրոցը կատարել է նախատեսված գործողությունները , այլև՝ արդյոք դրանք բարելավել են ուսուցումը , սովորողների կրթական փորձն ու արդյունքները։ Չափանիշը նկարագրում է ցանկալի վիճակը , ցուցանիշը այդ վիճակը դարձնում է դիտարկելի կամ չափելի , իսկ ապացույցը հնարավորություն է տալիս հիմնավորված եզրակացություն անել ։ Քանակական տվյալները հիմնականում ցույց են տալիս խնդրի ծավալն ու փոփոխության ուղղությունը , իսկ որակական տվյալներն օգնում են հասկանալ գործընթացի բնույթն ու պատճառները ։ Գործունեության ցուցանիշները հաստատում են, որ աշխատանքն իրականացվել է, իսկ արդյունքի ցուցանիշները ՝ որ դրա հետևանքով նշանակալի փոփոխություն է տեղի ունեցել ։
ՄՄ նիստի պլանավորման, կազմակերպման և արձանագրություն կազմելու ուղեցույց Մեթոդական միավորման նիստը պետք է ունենա հստակ վերնագիր , որտեղ պարտադիր նշվում են՝ դպրոցի անվանումը, մեթոդական միավորման անվանումը, նիստի հերթական համարը , նիստի կազմակերպման ամսաթիվը ։ Այսպիսով ՝ նախ գրանցվում է դպրոցի անվանումը, ապա մեթոդական միավորման անվանումը, դրանից հետո՝ նիստի հերթական համարը և անցկացվող ամսաթիվը ։ Մեթոդական միավորման նիստի արձանագրությունը սկսվում է օրակարգի ներկայացմամբ ։ Օրակարգը ձևակերպվում է հերթականությամբ ՝ հստակ սահմանելով քննարկման ենթակա բոլոր հարցերը։ Օրակարգի հարցերը, կարող են բաժանվել երեք հիմնական խմբի։ Առաջին խումբը կազմակերպական բնույթի հարցերն են, որոնք , որպես կանոն , կ...
Հայաստանում աշակերտների 28%-ը մաթեմատիկայից ցուցաբերել է առնվազն 2-րդ մակարդակի կարողություններ (ՏՀԶԿ-ի միջին ցուցանիշը՝ 65%)։ Այս մակարդակում աշակերտները կարող են առանց ուղղակի հրահանգների մեկնաբանել և ճանաչել, թե ինչպես կարելի է պարզ իրավիճակները ներկայացնել մաթեմատիկական ձևով։ Օրինակ՝ նրանք կարող են համեմատել երկու այլընտրանքային երթուղիների ընդհանուր հեռավորությունը կամ գները վերածել այլ արժույթի։ Հայաստանում աշակերտների շուրջ 1%-ը դասվել է մաթեմատիկայից բարձր արդյունքներ ցուցաբերածների շարքին, այսինքն՝ PISA-ի մաթեմատիկայի թեստում հասել է 5-րդ կամ 6-րդ մակարդակի (ՏՀԶԿ-ի միջին ցուցանիշը՝ 8%)։ PISA 2025 Results (Volume I): Armenia Ի՞նչ է նշանակում արդյունքը Հայաստանի 15-ամյա սովորողների՝ մաթեմատիկայի միջին արդյունքը 376 միավոր է՝ ՏՀԶԿ երկրների միջին 463 միավորի դիմաց, 28%-ն է հասել առնվազն 2-րդ մակարդակին՝ ՏՀԶԿ միջին 65%-ի դիմաց, հետևաբար՝ 72%-ը չի հասել մաթեմատիկական գրագիտության նվազագույն գործառական մակարդակին, միայն 1%-ն է հասել բարձր՝ 5-րդ կամ 6-րդ մ...
Comments
Post a Comment