Հաճախ ՈՒԴԱՏՊ գործողություններում հանդիպում են ձևակերպումներ, որոնք լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն: Այդպիսի օրինակների վերլուծություններ եմ ներկայացնում այս նյութում:
Տարրական դպրոցի կարևոր վերջնարդյունքներից մեկն այսպես է ձևակերպված․ «Հասկանա իր առջև դրված խնդիրը, մշակի և կատարի քայլեր՝ այն լուծելու համար»։ Այս ձևակերպումը վերաբերում է երեխայի ամենօրյա ուսումնառությանը։ Ինչպե՞ս կազմակերպել աշխատանքը, երբ առաջադրանքը միանգամից հասկանալի չէ։ Ինչի՞ց սկսել։ Ի՞նչ անել, եթե առաջին փորձը չի հաջողվում։ Ինչպե՞ս հասկանալ՝ հասե՞լ ես նպատակին։ Այս կարողությունը զարգացնելու համար ուսուցիչը պետք է երեխային հնարավորություն տա հասկանալու նպատակը, որոշումներ ընդունելու և հետևելու սեփական գործողությունների արդյունքին։ Եթե գործողությունների ամբողջ հերթականությունը մշակում է ուսուցիչը, իսկ աշակերտը միայն կատարում է, ապա վերջնարդյունքի մի մասն է զարգանում։ Երեխան պետք է աստիճանաբար սովորի նաև ինքնուրույն ընտրել իր քայլերը։ Ի՞նչ է հուշում եվրոպական փորձը Ուսումնասիրված եվրոպական ծրագրերում խնդրի լուծումը դիտարկվում է որպես մտածողության և ինքնուրույն ուսումնառության կարևոր բաղադրիչ։ Ֆինլանդիայի հիմնական կրթության ծրագրում «մտածողությունը և սովորել սովորելը» զարգացվ...
@ՄՄ մասնագիտական առաջարկի ձևակերպում Հաճախ մեթոդմիավորման նիստի ընթացքում քննարկվում են հարցեր, որոնց արդյունքնում ձևավորվում է մասնագիտական կարծիք, բայց այն ձևակերպել չի ստացվում կամ ժամանակ չկա: Օգտագործեք այս հմտությունը և այդ խնդիրը կվերանա: Բայց տվեք իրական տվյալներ, որովհետև ձևական, չարված աշխատանքը ներկայացնելով դուք չեք կարողանա օգնել այն սովորողներին, ովքեր ունեն ձեր օգնության կարիքը:
Խոչընդոտի և աջակցության մասին գրառում ստեղծելու հմտություն ՄՄ աշխատանքներում առաջանում է իրավիճակ, երբ հանդիպում ենք խոչընդոտի և չգիտենք ինչպես վարվել: Մնակն դեպքերում մեզ կօգնի ԱԲ այս հմտությունը: Այն կուղղորդի իր հարցերով, որպեսզի ներկայացնենք իրեն խոչընդոտը և ում դիմենք օգնություն ստանալու համար: ԱԲ Հմտության հղումը
ՄՄ նիստի պլանավորման, կազմակերպման և արձանագրություն կազմելու ուղեցույց Մեթոդական միավորման նիստը պետք է ունենա հստակ վերնագիր , որտեղ պարտադիր նշվում են՝ դպրոցի անվանումը, մեթոդական միավորման անվանումը, նիստի հերթական համարը , նիստի կազմակերպման ամսաթիվը ։ Այսպիսով ՝ նախ գրանցվում է դպրոցի անվանումը, ապա մեթոդական միավորման անվանումը, դրանից հետո՝ նիստի հերթական համարը և անցկացվող ամսաթիվը ։ Մեթոդական միավորման նիստի արձանագրությունը սկսվում է օրակարգի ներկայացմամբ ։ Օրակարգը ձևակերպվում է հերթականությամբ ՝ հստակ սահմանելով քննարկման ենթակա բոլոր հարցերը։ Օրակարգի հարցերը, կարող են բաժանվել երեք հիմնական խմբի։ Առաջին խումբը կազմակերպական բնույթի հարցերն են, որոնք , որպես կանոն , կ...
Comments
Post a Comment