Հեռահար ուսուցում կազմակերպելիս պետք է ապահովել ուսուցման նույն որակը, չափելիությունը, աշակերտների կողմից չափորոշչային պահանջների յուրացումը, որը ապահովվում էր ուսուցման ավանդական եղանակների կիրառման ժամանակ:
Հեռահար ուսուցում իրականացնելիս ուսումնական հաստատության պարտականությունները:
· Հեռահար ուսուցման բոլոր դասընթացների, ծրագրերի և այլ ուսումնական գործընթացների ստեղծումը, իրականացումը և գնահատումը պետք է իրականացվեն ուսումնական հաստատության կողմից իրականացվող կրթական ծրագրի շրջանկներում:
· Ուսումնական հաստատությունը պետք է հստակ սահմանի աշակերտների ուսումնառության արդյունքները հեռուսուցման դասընթացներին և ծրագրերին մասնակելու արդյունքում:
· Ուսումնական հաստատությունը պետք է սովորողներին տրամադրի այն ուսումնական միջոցները, որոնք պահանջվում են հեռուսուցմանը սովորողների մասնակցելու և սահմանված արդյունքներին հասնելու համար:
· Ուսումնական հաստատությունը պետք է կարողանա ներկայացնել սովորողների կողմից սահմանված արդյունքներին ստանալու ապացույցներ վստահելի գնահատման ձևերով:
· Առաջարկվող հեռուսուցման դասընթացները համապատասխանում են ուսումնական հաստատության դերին և առաքելությանը:
· Հեռուսուցման դասընթացները համապատասխանում են այն սովորղների կարիքներին և պահանջներին, ում համար ստեղծվել են այդ դասընթացները:
· Դասընթացին մասնակցող սովորողները պետք է ունենան համակարգչից և համացանցից օգտվելու համապատասխան և բավարար հնարավորություն:
· Դասընթացին մասնակցող սովորողները ունեն բավարար նախնական գիտելիքներ, հմտություններ և կարողություններ հեռուսուցման տեպնոլոգիաներից օգտվելու համար:
· Ուսումնական հաստատությունը ցուցաբերում է անհրաժեշտ ֆինանսական և տեխնիկական օժանդակություն և աջակցում է աշակերտներին սահմանված ժամկետներում հեռուսուցման դասընթացը ավարտելու և համապատասխան ամփոփիչ գիտելիքների ստուգում անցնելու համար:
· Ուսումնական հաստատությունը իրականացնում է համապատասխան վերահսկողություն հեռուսուցման դասընթացը վարող մասնագետի աշխատանքին համապատասխանելու, մասնագիտական կատարելագործման համար:
· Ուսումնական հաստատությունը գնահատում է հեռուսուցման դասընթացի արդյունավետությունը, աշակերտների առաջադիմությունը և նրանանց վերաբերմունքը դասընթացի նկատմամբ:
Ուսումնական հաստատությունը կիրառելով հեռավար ուսուցման դասընթացներ նպատակ ունի իրականացնել չափորոշչային պահանջները:
Ստորև բերվող հարցերը նպատակ ունեն աջակցել ուսումնական հաստատության այդ նպատակներին հասնելու համար: Այս հարցերը կարող են կիրառվել նաև դասընթացը գնահատելիս:
· Ի՞նչ փաստերի հիման վրա կարող է ուսումնական հաստատությունը եզրակացնել, որ հեռավար ուսուցումը իրականացվում է ավանդական ուսուցման գործընթացին համապատասխան:
· Ի՞նչ փաստերի հիման վրա կարող է ուսումնական հաստատությունը եզրակացնել, որ հեռավար ուսուցման դասընթացը ապահովում է ուսուցչի և սովորողի միջև բավարար համագործակցություն սահմանված ժամանակի ընթացքում:
· Ի՞նչ փաստերի հիման վրա կարող է ուսումնական հաստատությունը եզրակացնել, որ հեռավար ուսուցման դասընթացը ապահովում է սովորողների միջև բավարար համագործակցություն սահմանված ժամանակի ընթացքում:
· Ի՞նչ փաստերի հիման վրա կարող է ուսումնական հաստատությունը եզրակացնել, որ հեռավար ուսուցման դասընթացը ապահովում է ուսուցման բավարար որակ:
· Ի՞նչ փաստերի հիման վրա կարող է ուսումնական հաստատությունը եզրակացնել, որ հեռավար ուսուցման դասընթացի համար օգտագործվող տեխնոլոգիաները համապատասխանում են դասընթացի պահանջներին:
· Ի՞նչ փաստերի հիման վրա կարող է ուսումնական հաստատությունը եզրակացնել, որ ունի հեռավար ուսուցման դասընթացի իրականացման համար բավարար միջոցներ:
· Ի՞նչ փաստերի հիման վրա կարող է ուսումնական հաստատությունը եզրակացնել, որ հեռավար ուսուցման դասընթացի համար պահպանված են հեղինակային իրավունքները:
· Ի՞նչ փաստերի հիման վրա կարող է ուսումնական հաստատությունը եզրակացնել, որ հեռավար ուսուցման դասընթացը վարող ուսուցիչը ունի նման դասընթացներ իրականացնելու համար բավարար գիտելիքներ և հմտություններ:
· Ի՞նչ փաստերի հիման վրա կարող է ուսումնական հաստատությունը եզրակացնել, որ իրականացվել են ուսուցիչների վերապատրաստումներ հեռավար ուսուցման դասընթաց իրականացնելու համար:
· Ի՞նչ փաստերի հիման վրա կարող է ուսումնական հաստատությունը եզրակացնել, որ հեռավար ուսուցման դասընթացը համապատասխանում է աշակերտների ՏՀՏ կարողություններին:
· Ի՞նչ փաստերի հիման վրա կարող է ուսումնական հաստատությունը եզրակացնել, որ հեռավար ուսուցման դասընթացի կողմից աշակերտի գնահատումը համապատասխանում է գնահատման մեթոդաբանության պահանջներին:
· Ի՞նչ փաստերի հիման վրա կարող է ուսումնական հաստատությունը եզրակացնել, որ հեռավար ուսուցման դասընթացը արդյունավետ է և կարող է կիրառվել դասական դաընթացին օժանդակելու կամ այն փոխարինելու համար:
· Ի՞նչ փաստերի հիման վրա կարող է ուսումնական հաստատությունը եզրակացնել, որ հեռավար ուսուցման դասընթացի գնահատումը բավարար արժեք ունի այն աշակերտի կիսամյականյին գնահատականը որոշելիս օգտագործելու համար:
· Ի՞նչ փաստերի հիման վրա կարող է ուսումնական հաստատությունը եզրակացնել, որ հեռավար ուսուցման դասընթացը հասանելի է աշակերտներին և նրանք կարող են այն լիարժեք օգտագործել:
· Ի՞նչ փաստերի հիման վրա կարող է ուսումնական հաստատությունը եզրակացնել, որ հեռավար ուսուցման դասընթացին մասնակցող աշակերտները պատաճանաչ ձևով օգտվում են դասընթացից:
Comments
Post a Comment