ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան․ «Սիրելի՛ ուսուցիչներ, դուք վերջնականապես կնքեցիք այն պարզ ճշմարտությունը, որ մեր կրթական համակարգը չի փլուզվել»։
Շնորհանդեսի ժամանակ ներկայացվեց բակալավրիատի և գերազանցության նախագծի ստեղծման ուղին, դժվարությունները և կատարված շատ մեծ աշխատանքը: Ներկայացվեցին մարզերի (բացի Երևանից) այն դպրոցները, որոնք բավարարել էին բակալավրիատի կողմից նրանց ներկայացվող պահանջներին: Այդ դպրոցները այսօր Հայաստանի դպրոցների համակարգում իրենց աշխատանքով աչքի ընկած, հաջողությունների հասած և նախաձեռնող դպրոցներ են: Այս դպրոցներում տարիներ շարունակ մեծ ուշադրություն է դարձվել կրթության որակին, աշխատող ուսուցիչների մասնագիտական զարգացմանը, դպրոցում ներդպրոցական վերահսկողության առաջավոր մոդելների կիրառմանը: Տարիների ընթացքում կատարած աշխատանքը դպրոցներին հնարավորություն տվեց աչքի ընկնել նաև այս ծրագրում:
Այդ դպրոցների մեծ մասը ավագ դպրոցներ էին:
Շնորհանդեսը ցույց տվեց նաև, որ ավագ դպրոցների ստեղծման ռազմավարությունը ճիշտ էր: Որ ավագ դպրոցները, չնայած հնչող քննադատությանը, կայացել են կամ կայացման ճանապարհին են, ունեն լավ ուսուցչական կազմ և կառավարման լավ մոդել: Բայց վատ ֆինասավորման բանաձև, ուսուցիչների աշխատավարձի ձևավորման վերանայման կարիք ունեցող սկզբունք:
Տեղի ունեցող իրադարձությունների շրջանակում ինչպիսի՞ն է լինելու ավագ դպրոցի գերազանցության ապագան: Ինչպիսի՞ ռազմավարական և կազմակերպական փոփոխություններ են սպասվում ավագ դպրոցների համակարգում:
Այդ ապագան նաև ավագ դպրոցների աշխատանքից է կախված :
Comments
Post a Comment