- Փորձառու ուսուցիչները երբեմն դժվարանում են կատարել ուսումնական որոշակի գործողություններ։
- Երբ ուսուցիչը ունի այդ ուսումնական աշխատանքը կատարելու քայլ-առ-քայլ նկարագրութուն, նա կարողանում է կատարել այդ աշխատանքը։
- Մի քանի անգամ քայլ-առ-քայլ նկարագրությամբ աշխատանքը կատարելուց հետո ուսուցիչը կարողանում է այդ աշխատանքը կատարել առանց ուղեցույցի։
- Մի քանի անգամ ուսումնական աշխատանքը առանց ուղեցույցի կատարելուց հետո ուսուցիչը կատարում է փոփոխություններ այդ աշխատանքը տվյալ լսարանի համար ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։
Մասնագիտական կողմնորոշում
Բժիշկ
- Դասարանը բաժանել 4-5 հոգանոց խմբերի։
- Ուսուցիչը աշակերտներին առաջարկում է քննարկել և կազմել այն առարկաների ցուցակը, որ պետք է իմանալ բժիշկ դառնալու համար։ Աշխատանքի համար աշալերտներին տալ 5 րոպե ժամանակ։
- Խմբերը ներկայացնում են իրենց կազմակծ ցուցակները։ Աշակերտների ցուցակները ուսուցիչը միավորում է և գրատախտակի վրա ստացվում է դասարանի ցուցակը։
- Ուսուցիչը աշակերտներին առաջարկում է քննարկել և կազմել այն հմտությունների ցուցակը, որ պետք է ունենալ բժիշկ դառնալու համար։ Աշխատանքի համար աշալերտներին տալ 5 րոպե ժամանակ։
- Խմբերը ներկայացնում են իրենց կազմակծ ցուցակները։ Աշակերտների ցուցակները ուսուցիչը միավորում է և գրատախտակի վրա ստացվում է դասարանի ցուցակը։
- Ուսուցիչը առաջարկում է աշակերտներին դիտել բժշկի մասնագիտույան մասին պատմող ֆիլմը։
- Ֆիլմի դիտումից հետո ուսուցիչը աշակերտներին առաջարկում է քննարկել և առաջարկել փոփոխություններ կամ լրացումներ գիտելիքների և հմտությունների ցուցակում կատարելու համար։ Աշխատանքի համար աշալերտներին տալ 5 րոպե ժամանակ։
- Խմբերը ներկայացնում են իրենց լրացումները։ Աշակերտների լրացումները ուսուցիչը ավելացնում է և գրատախտակի վրայի ցուցակին։
- Ուսուցիչը առաջարկում է աշակերտներին ասել, թե ինչպե՞ս փոխվեց իրենց վերաբերմունքը բժշկի մասնագիտության վերաբերյալ և ի՞նչ տվեց իրենց այսօրվա վարժությունը։
Comments
Post a Comment