ՈՒԴԱՏՊ 4: Փորձաշրջանի ղեկավար



ՈՒԴԱՏՊ հաշվետվությունները ներկայացնում են դպրոցների տնօրենները: Շատ կարևոր է, որ այդ հաշվետվությունները ներկայացնելուց առաջ տրամադրեք ձեր գործընկերներին: Հաճախ մենք լրացնելիս չենք նկատում մեր թույլ տված սխալները, վրիպակները և ներկայացված տեղեկատվության անհամապատասխանությունները: Իսկ գործընկերները կտեսնեն, կհուշեն, խորհուրդ կտան, կսովորեցնեն: 
Կան դպրոցներ, որ ունեն փորձաշրջանի ղեկավար: 
Փորձաշրջանի ղեկավարը ձեր օգնականն է, խորհրդատուն, աջակիցը: Միշտ դիմեք նրան, խնդրեք պարզաբանի, բացատրի, սովորեցնի: Դուք մեծ օգուտ կստանաք արդյունքում:
Փորձաշրջանի ղեկավարները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն իրենց վստահված դպրոցի ամսեկան աշխատանքների պլանավորմանը, իրականացման որակին և հաշվետվության որակին: Այդ դպրոցի հաջողությունը փորձաշրջանի ղեկավարի հաջողությունն է:
Միասին մենք կհասնենք հաջողության: 

Մի աֆրիկյան ասացվածք կա:
Եթե ուզում ես արագ գնալ, ապա գնա մենակ:
Եթե ուզում ես հեռու գնալ, ապա գնա միասին:

Comments

Popular posts from this blog

ՈՒԴԱՏՊ 3-ի 6-րդ կետի վերլուծություն ՈՒԴԱՏՊ 4 հաշվետվությունը ավելի ճիշտ ներկայացնելու համար

ՈՒԴԱՏՊ 4: Նախնական արդյունքեր

ՄՄ նիստի պլանավորման, կազմակերպման և արձանագրություն կազմելու ուղեցույց

ՈՒԴԱՏՊ հաշվետվություն 3: Առաջին դիտարկումներ

Անհրաժեշտ մանկավարժական գիտելիքներ և հմտություններ