Posts

Ավագ դպրոցների ապագան

Image
     Երեկ մասնակցելով Արարատյան Բակալավրիատի աշխատանքների ընթացքը ներկայացնող շնորհանդեսին ուրախացա կրթության որակի բարձրացման նկատմամբ պետության վերաբերմունքի համար: Սա լուրջ քայլ է դպրոցական կրթության մակարդակը բարձրացնելու համար և ապացույց, որ դպրոցներում աշխատող ուսուցիչները ունեն լավ պատրաստվածություն և դպրոցներին ներկայացվող պահանջները իրականացնելու լավ կարողություն: Այս մասին իր խոսքում հատուկ ընդգծեց նաև Հայաստանի Հանրապետության նախագահը:     ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան․ «Սիրելի՛ ուսուցիչներ, դուք վերջնականապես կնքեցիք այն պարզ ճշմարտությունը, որ մեր կրթական համակարգը չի փլուզվել»։    Շնորհանդեսի ժամանակ ներկայացվեց բակալավրիատի և գերազանցության նախագծի ստեղծման ուղին, դժվարությունները և կատարված շատ մեծ աշխատանքը: Ներկայացվեցին մարզերի (բացի Երևանից) այն դպրոցները, որոնք բավարարել էին բակալավրիատի կողմից նրանց ներկայացվող պահանջներին: Այդ դպրոցները այսօր Հայաստանի դպրոցների համակարգում իրենց աշխատանքով աչքի ընկած, հաջողությունների հասած և ...

Ի՞նչ գիտենք համագործակցություն սովորեցնելու և գնահատելու մասին

Image
Skills for today: Collaboration Ինչու՞ է համագործակցությունը կարևոր Համագործակցելու ունակությունը ինքնին համարվում է ավելի ու ավելի կարևոր կրթական արդյունք, քան միջոց այլ առարկաներ սովորեցնելու համար: Համագործակցությունը համարվում է 21-րդ դարի չորս կարողություններից մեկը ստեղծարարության, քննադատական մտածողության և հաղորդակցության հետ միասին։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ համագործակցելու համար անհրաժեշտ գիտելիքը և կարողությունը զարգացնելը կարևոր է մի քանի պատճառներով․ • Մարդիկ, ովքեր ավելին գիտեն համագործակցության մասին թիմային աշխատանքում հաճույքով են մասնակցում ավելի ակտիվ գործունեության: • Սովորեցնելով աշակերտներին աշխատել միասին, նրանց սովորելը համագործակցային ուսուցման մոտեցումներով դառնում է ավելի արդյունավետ։ • Ամրապնդելով աշակերտների համագործակցության կարողությունները կարող են բարձրանալ նրանց հնարավորությունները աշախատանք գտնելու և աշխատանքում առաջխաղացում ունենալու համար, երբ նրանք ավարտեն դպրոցը։ • Սովորեցնելով աշակերտներին աշխատել ուրիշների հետ սոցիալակա...

Շրջված դասարան

Image
Քանի՞ րոպե կարող է ուսուցիչը հատկացնել նոր դասի հաղորդմանը։ Կարո՞ղ է արդյոք ուսուցիչը հասցնել սովորեցնել նոր դասը դասարնի բոլոր աշակերտներին այդքան ժամանակում։ Կսովորե՞ն արդյոք աշակերտները այնքան, որքան կարող են սովորել ուսուցչի կողմից նոր դասի հաղորդման համար նախատեսած ժամանակի ընթացքում։ Եթե այս հարցերից երկրորդին և երրորդին ուսուցիչը պատասխանում է <Ոչ, չի կարող>, ուրեմն պետք է փորձի դասավանդելիս օգտագործել տեխնոլոգիաներ։ Արդյոք բոլոր աշակերտները նույն ընդունակությունը ունեն։  Արդյոք միատեսակ են սովորում բոլոր աշակերտները։ Արդյոք դասարանի բոլոր աշակերտները կկարողանան միաժամանկ յուրացնել նյութը։ Եթե այս հարցերին ուսուցիչը պատասխանում է <Ոչ>, ուրեմն պետք է փորձի դասավանդելիս օգտագործել տեխնոլոգիաներ։ Ո՞րն աշխատանքն է արդյունավետ կատարել անհատական եղանակով։ ա․ Սովորել գիտություն։ բ․ Ստանալ իմացական և սոցիալական կարողություններ։ Ո՞րն է աշխատանքն արդյունավետ կատարել խմբային եղանակով։ ա․ Սովորել գիտություն։ բ․ Ստանալ իմացական և սոցիալական կարողո...

Ժողովրդավարության մշակույթ թվային դարում

Image
ԴԿՄ կողմից իրականացվող <Ժողովրդավարության մշակույթ թվային դարում> Եվրոպայի Խորհրդի դրամաշնորհային ծրագրի առաջին՝ մեկնարկային խորհրդակցությունը տեղի ունեցավ Ստրասբուրգ քաղաքում հունվարի 31-ին և փետրվարի 1-ին, որտեղ ԴԿՄ-ն ներկայացնում էի ես, իսկ CRRC-Armenia-ն Սոնա Բալասանյանը: Առաժին հավաքի ընթացքում ներկայացվեցին բոլոր չորս դրամաշնորհների ծրագրերը և ամեն ծրագիր քննարկեց իր աշխատանքային պլանը: Ծրագրի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նույն թեմայով նախագիծը մասնակցող յոթ երկները իրականացնում են յուրովի: Ընդհանուրն այն է, որ բոլորը կատարում են իրավիճակի գնահատում և պարզում են իրենց երկրներում ժողովրդավարական կոմպետենցիաների առկայությունը հասարակության մեջ և կրթական համակարգում մասնավորապես: Այդ կոմպետենցիաները 20-ն են , որոնք նկարագրված են ԵԽ կողմից: Այս կոմպետենցիաները շատ քիչ են տարբերվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կամ 21-րդ դարի կոմպետենցիաներից, որոնք հանրակրթության հին և նոր չափորոշիչներով պահանջվում էր իրականացնել դպրոցներում: Հիմնական պահանջներից մեկը թվային միջավայրի օգտագործում...

Պետք է սովորել գիտելիք ստանալու համար

Image
սկսած 31:00 րոպեից

Մենթոր դպրոցներ, թե՞ դպրոց հեռավոր աշակերտների համար

Image
Այսօր հնարավոր է լուծել խնդիրներ, որ նախկինում համարվում էին անլուծելի: Մենք չունենք շռայլություն այս հնարավորությունը անտեսելու համար: Չենք կարող թաքցնել մեր գլուխը <Անհնար է, որովհետև նման կարողություններ չունեմ> ավազների մեջ և համարել, որ խուսափեցինք վտանգից հայտնի թռնել չկարողացող թռչունների նման: Չունենք նման իրավունք այն երեխաների առաջ, ովքեր չեն սովորում այքան, որքան կարող են սովորել, որովհետև իրենց դպրոցում չկա տվյալ առարկայի մասնագետ: Այսպիսի դպրոցներ Հայստանում շատ կան: Առաջ հարցի միակ լուծումը մասնագետ ուսուցիչ գործուղելն էր: Առաջ ասելով նկատի ունեմ քսաներորդ դարը և մեր երկրում քսանմեկերորդ դարի առաջին տասնամյակը: Ասում եմ մեր երկրում, որովհետև աշխարհում այսպես կոչված <դպրոցներ մեկուսացված համայնքների համար> գործում են 1918 թվականից: SIDE is Western Australia's leading K – 12 distance education provider. Thousands of students across Western Australia and the wider world undertake their education with specialist teachers based in Leederville, an inner sub...

Մենթոր դպրոցների աշխատանքի կազմակերպման ճանապարհային քարտեզ

ՆԱԽԱԳԻԾ Մենթոր դպրոցներին ներկայացվող պահնջների ձևակերկում:     Մենթոր դպրոցը իրականացնում է   մենթի դպրոցում չդասավանդվող առարկայի հեռավար դասավանդում դասարանի դասացուցակին համապատասխան :   մ ենթի դպրոցում  ո չ  մասնագետ ուսուցչի կողմից  դասավանդվող առարկայի հեռավար դասավանդում դասարանի դասացուցակին համապատասխան ՝ միաժամանակ կամ լրացուցիչ ուսումնական նյութերի տրամադրման միջոցով :   աշակերտների գիտելիքների գնահատում էլեկտրոնային եղանակով:   Մենթոր դպրոցների կողմից իրականացվող աշխատանքի նկարագրություն:   Մ ենթի դպրոցում չդասավանդվող առարկայի հեռավար դասավանդում դասարանի դասացուցակին համապատասխան :   Գնահատել  մենթի դպրոցում համացանցի որակը և անլար ցանցի առկայությունը:   Գնահատել մենթի դպրոցում համակարգիչների տեխնիկական վիճակը և հեռավար դասերի ընթացքում դրանց օգտագործման հնարավորությունը:   Գնահատել մենթի դպրոցում աշակերտների մոտ սմարթֆոնների առկայությունը և հեռավար դասերի ընթ...