Posts

Գնահատել չի կարելի չգնահատել (որտեղ դնենք ստորակետ)

Աշակերտների գիտելիքների գնահատումը մի գործընթաց է, որը հնարավորություն է տալիս ուսուցչին հասկանալ, թե ինչպես են աշակերտները հաղորդվող նյութը  յուրացրել, ինչպես են կարողանում սովորածը կիրառել նոր նյութ յուրացնելու կամ իրական կյանքում օգտագործելու համար։ Գնահատումը այս տեսանկյունից օգտագործելը միշտ ընդունվել է և ուսուցիչների և աշակերտների կողմից։ Բայց կրթությունը շարունակական աշխատանք է և նոր գիտելիքը, կարողությունը ձևավորվում են հնի վրա։ Հետևաբար հին նյութը չյուրացրած աշակերտը հետագայում չի կարողանում յուրացնել նաև նոր նյութը։ Անհրաժեշտություն է առաջանում կանգ առնել և լրացնել չսովորածը։ Այստեղ գնահատումը դառնում է գործիք, որը չեն սիրում ոչ ուսուցիչները և ոչ էլ աշակերտները։ Եթե փորձենք գտնել աշակերտի չսովորելու պատճառը, ապա կտեսնենք, որ մեղավորները շատ են։ Դրանք առարկայական ծրագրերն են, դասագրքերը, սովորելու պայմանները դպրոցում և տանը, ուսուցիչները, աշակերտները և այլն։ Բայց սովորող աշակերտները և դասին հիմնավոր նախապատրաստված ուսուցիչները գտել են ելքը։ Այդ ելքը սովորեցնել իմանալն ...

21-րդ դարի կարողությունների ձևավորում թվային մշակութային ժառանգության միջոցով

Image
Europeana in your classroom: building 21st-century competences with digital cultural heritage (Rerun) Դասընթացը մշակվել է  European Schoolnet Academy կողմից։ Այն տևելու է 6,5 շաբաթ։ Այդ ընթացքում ես պետք է վարեմ բլոգ իմ սովորելու մասին (դա դասընթացի պահանջ է)։ Այստեղ դասընթացից թարգմանություններ եմ տեղադրելու, որ հիմանականում արվելու է Google Translate թարգմանիչով։ Թարգմանված հատվածները նշելու եմ  Ես արդեն երևում եմ մասնակիցների քարտեզի վրա։ Այս շաբաթ  սովորելու եմ թե ի՞նչ է մշակութային ժառանգությունը և դրա անհրաժեշտությունը. ծանոթանալու եմ Europeana միջավայրին և սովորելու եմ ինչպե՞ս է այն օգտագործվում կրթության համար, ծանոթանալու եմ սովորելու ծրագրին։ 1.2 Մշակութային ժառանգությունը և դրա կարևորությունը կրթության մեջ Մարդկությունը տարիներ շարունակ պահպանել է մշակութային ժառանգությունը: Սա կարեւոր է, քանի որ այն մի շարք մարդկանց գաղափարների եւ արժեքների ամուր հիմք է տալիս: Ավելին, դա կարող է նշանակել, որ մարդիկ ճանաչում են անցյալը պահպանելո...

Ամեն ինչի տեսություն

Image
Ուսումնական պլանի վերանայման մեր աշխատանքները շարունակականություն չունեցան։ Գուցե խնդիրը այդքան սուր չէ և վերանայման կարիք չկա։ Ուսումնական պլանը մի յուրահատուկ կարգ է, որով պետք է բոլորը առաջնորդվեն։ Այդ պահանջը նաև ունի սխալներից ապահովագրելու նպատակ։ Այս մոտեցումը <Ամեն ինչի տեսության> մաս է, որը ձգտում է ստեղծել մի ընդհանրացնող օրենք բոլոր երևույթները բացատրելու համար։ Այդպիսի օրենք դեռ չի ստեղծվել, որովհետև միշտ առաջանում են բազմաթիվ մասնավոր դեպքեր, որոնք հնարավոր չէ բացատրել այդ օրենքով։ Չնայած դրան ընդհանրացնող օրենքները մարդիկ գնահատում են, որովհետև դրանք այնուամենայնիվ առաընթաց են ապահովում։ Առաջանում է գիտակցություն, անհանգստություն, որ այն խախտելու դեպքում ձևավորված հարմարավետ հավասարակշռությունը կխախտվի։ Մակս Պլանկը ասում էր, որ նոր գաղափարները չեն կարող զարգանալ, եթե չեն հրաժարվել հին գաղափարներից։ Հին գաղափարները կրողներին դժվար է համոզել դրանցից հրաժարվել։ Որպես կանոն դա անհնար է։ Ուրեմն պետք է սպասել մինչև հին գաղափարները հեռանան դրանց կրողների...

Սովորել ապագայում, թե՞ անցյալում ապրելու համար

Image
Կազմակերպվում է  Հանրային Քաղաքականության Ինստիտուտ Institute of Public Policy ի կողմից Տեսաբացատրություն Մաս 1   Մաս 2 Մաս 3 Հանրային քաղաքականության ինստիտուտի «Education Hub» նախագծի շրջանակներում իրականացվող քննարկման թեման է. «Սովորել ապագայում, թե՞ անցյալում ապրելու համար»:  Փոփոխվող աշխարհում զարգացած երկրների դպրոցները, օգտվելով մանկավարժական և տեղեկատվական հաղորդակցության գիտությունների նվաճումներից, կրթությունը դարձնում են ավելի հասանելի ու մատչելի բոլորի համար և քիչ ծախսատար։ Դասարանում սովորեցնելու համար օգտագործվող մեթոդներից և ՏՀՏ հնարարավորություններից բացի, արդեն կարելի է դասավանդել հեռավորության վրա, վիրտուալ իրականության գործիքներով հայտնվել հարյուրավոր և հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող դասարանում, դասավանդել գյուղական դպրոցում, որտեղ չկա, օրինակ, ֆիզիկայի ուսուցիչ կամ մասնակցել որևէ դպրոցի ուսուցչի դասին՝ իրական ժամանակում։ Այսպիսով, կրթությունը դառնում է մի կողմից՝ անհատական, բայց մյուս կողմից՝ նաև խմբային, սոցիալականացված։...

Հիմնական խնդիրը

Image
Ի՞նչ է կատարվում աշխարհում։ Աշխարհը փոխվում է։  Փոխվում է ինֆորմացիան պահելու, հաղորդելու և մատուցելու եղանակը։ Փոխվել են գործատուների կողմից աշխատողներին ներկայացվող պահանջը, որը հիմնված է գիտելիքի և ոչ թե ունեցած փաստաթղթի առկայության վրա։ Փոխվել է մասնագիտություն սովորելու եղանակը, որի պատճառով ֆորմալ կրթությունը շատ դեպքերում փոխարինվում է ոչ ֆորմալ կրթությամբ։ Փոխվել է դպրոցում դասի կազմակերպման ձևը և արդեն դասասենյակը չէ սովորելու միակ տեղը։ Այժմ դասարանը կարող է սովորել դասասենյակում և դասասենյակից դուրս։ Փոխվել է սովորելու մատչելիությունը և հեռավորության վրա սովորելը դարձել է անվճար։     Ի՞նչ կտա այս ամենը Հայաստանին։ Աշխարհը փոխվում է։ Տնտեսությունը դառնում է ցանցային։ Արդեն կարելի է սովորել, աշխատել, ստեղծագործել այլ երկրում՝ ապրելով Հայաստանում։ Արդեն հնարավոր է բիզնեսը տեղափոխել Հայաստան, բայց ապրել այլ երկրում։  Փոխվում է ինֆորմացիան պահելու, հաղորդելու և մատուցելու եղանակը։ Հայստանում ծնված հանճարը այլևս չի մնա անհայտ աշխարհի հա...

Աշակենտակենտրոն դասարանի աշակերտը

Image
Աշակենտակենտրոն դասարանը նկարագրված է և վերջին տարիների ընթացքում բազմաթիվ սեմինարների ժամանակ ներկայացվել է ուսուցիչներին։ Աշակենտակենտրոն դասարանը երկու գործող անձ ունի՝ ուսուցիչը և աշակերտը։ Երկուսն էլ ունեն որոշակի պարտականություններ աշակենտակենտրոն դասարան ստեղծելու համար։ Այդ պարտականությունները սերտորեն կապված են իրար և մեկը առանց մյուսի չի կարող ապահովել արդյունք։ Որոնք են այդ պարտականությունները։ Ուսուցիչը պետք է պետք իմանա և հարգի աշակերտների իրավունքները, լավ ճանաչի իր աշակերտներին, իմանա նրանց թույլ և ուժեղ կողմերը, դասավանդելիս հաշվի առնի դրանք և զարգացնի նրանց մոտ սովորելու, քննադատաբար մտածելու, հաղորդակցվելու, համագործակցելու, տեղեկատվությունից օգտվելու կարողություններ, նրանց հետ պլանավորի սովորելու գործընթացը, գնահատման մեթոդաբանությունը։ Աշակերտը պետք է լինի պարտաճանաչ, գնահատի սովորելու կարևորությունը, կարողանա կառավարել իր սովորելը, կարողանա քննադատաբար մտածել, հաղորդակցվել, համագործակցել, տեղեկատվությունից օգտվել, ուսուցչի հետ պլանավորել իր սովորելու գործըն...

Սովորելու հավասար իրավունք

Ծնողները ընտրում են այն դասվարին, ում մոտ ցանկանում են, որ իրենց երեխան սովորի։ Ծնողները ուզում են, որ իրենց երեխայի դասարանում դասավանդեն ամենալավ ուսուցիչները։  Դա շատ բնական ցանկություն է։  Բայց դասվարի կամ ուսուցչի մոտ կարող են սովորել առավելագույնը 35 աշակերտ։ Իսկ ու՞մ մոտ են սովորելու մյուս երեխաները։ Ոչ բոլոր ծնողներն են իմանում, որ այդ դասվարն է լավագույնը կամ ոչ բոլորն են կարող իրենց երեխային տեղավորել այդ դավարի դասարանում։  Այս խնդիրը լուծելու համար բավարար է ինչ որ ձևով կանոնակարգել ընդունելությունը դպրոց և դասավաշխումը, բայց անհրաժեշտ է մշակել այնպիսի մեխանիզմներ, որ բարձրացվի դպրոցում աշխատող բոլոր ուսուցիչների մանկավարժական գիտելիքները և կարողությունները։ ԵՎ դա հնարավոր չի անել ուսուցիչների ատեստավորման, կամ աշակերտների գիտելիքների ստուգումով։ Փորձը ցույց է տվել, որ դրանով հանարվոր չէ խթանել ուսուցիչների ինքնակրթությունը։ Միայն հետևողական, անընդհատ և կարիքներից բխող վերապատրաստումների միջոցով է հնարավոր փոխել իրավիճակը։  Դպրոցում սովորող բոլոր ե...