Popular posts from this blog
ՀՊՉ վերջնարդյունք: 1-4-րդ դասարաններ: Սովորողները կարողանում են հասկանալ իրենց առջև դրված խնդիրը:
Տարրական դպրոցի կարևոր վերջնարդյունքներից մեկն այսպես է ձևակերպված․ «Հասկանա իր առջև դրված խնդիրը, մշակի և կատարի քայլեր՝ այն լուծելու համար»։ Այս ձևակերպումը վերաբերում է երեխայի ամենօրյա ուսումնառությանը։ Ինչպե՞ս կազմակերպել աշխատանքը, երբ առաջադրանքը միանգամից հասկանալի չէ։ Ինչի՞ց սկսել։ Ի՞նչ անել, եթե առաջին փորձը չի հաջողվում։ Ինչպե՞ս հասկանալ՝ հասե՞լ ես նպատակին։ Այս կարողությունը զարգացնելու համար ուսուցիչը պետք է երեխային հնարավորություն տա հասկանալու նպատակը, որոշումներ ընդունելու և հետևելու սեփական գործողությունների արդյունքին։ Եթե գործողությունների ամբողջ հերթականությունը մշակում է ուսուցիչը, իսկ աշակերտը միայն կատարում է, ապա վերջնարդյունքի մի մասն է զարգանում։ Երեխան պետք է աստիճանաբար սովորի նաև ինքնուրույն ընտրել իր քայլերը։ Ի՞նչ է հուշում եվրոպական փորձը Ուսումնասիրված եվրոպական ծրագրերում խնդրի լուծումը դիտարկվում է որպես մտածողության և ինքնուրույն ուսումնառության կարևոր բաղադրիչ։ Ֆինլանդիայի հիմնական կրթության ծրագրում «մտածողությունը և սովորել սովորելը» զարգացվ...
Ինչպես կազմել դասի պլան ԱԲ օգնությամբ
Հարգելի գործընկերներ, բարև ձեզ։ Երկար ժամանակ չէինք հանդիպել։ Այսօր ես ձեզ ներկայացնելու եմ պաշարների շտեմարանում տեղադրված մի շարք նյութեր, որոնք պետք է ձեր ուշադրությունը գրավեն։ my.emis.am հարթակում դուք արդեն ստացել եք կամ շուտով կստանաք, իսկ ով դեռևս չի տեսել, ապա տեղեկացնեմ, որ OpenAI կազմակերպության կողմից տրամադրված արհեստական բանականության հրաշալի գործիքը հասանելի է ձեր my.emis.am հարթակում։ Վերևի ձախ անկյունում կարող եք տեսնել ChatGPT-ն և սեղմելով համապատասխան կոճակը՝ անմիջապես մուտք գործել ու աշխատել այդ հարթակում։ Իհարկե, ուսուցիչները այդ հարթակից արդյունավետ օգտվելու համար պետք է ունենան որոշակի հմտություններ, որպեսզի լավ արդյունքներ ստանան։ Քանի դեռ այդ հմտությունները զարգանում են, մենք որոշել ենք ստեղծել արհեստական բանականության որոշ գործիքներ, որոնք կարող եք տեսնել պաշարների շտեմարանում։ Պաշարների շտեմարանում արդեն ունենք նոր բաժին, որը կոչվում է «Արհեստական բանականություն»։ Այն ներառում է երկու այլ բաժին։ «Գործիքներ» բաժնում կտեսնեք արհեստական բանականության հետ ա...
ՄՄ նիստի պլանավորման, կազմակերպման և արձանագրություն կազմելու ուղեցույց
ՄՄ նիստի պլանավորման, կազմակերպման և արձանագրություն կազմելու ուղեցույց Մեթոդական միավորման նիստը պետք է ունենա հստակ վերնագիր , որտեղ պարտադիր նշվում են՝ դպրոցի անվանումը, մեթոդական միավորման անվանումը, նիստի հերթական համարը , նիստի կազմակերպման ամսաթիվը ։ Այսպիսով ՝ նախ գրանցվում է դպրոցի անվանումը, ապա մեթոդական միավորման անվանումը, դրանից հետո՝ նիստի հերթական համարը և անցկացվող ամսաթիվը ։ Մեթոդական միավորման նիստի արձանագրությունը սկսվում է օրակարգի ներկայացմամբ ։ Օրակարգը ձևակերպվում է հերթականությամբ ՝ հստակ սահմանելով քննարկման ենթակա բոլոր հարցերը։ Օրակարգի հարցերը, կարող են բաժանվել երեք հիմնական խմբի։ Առաջին խումբը կազմակերպական բնույթի հարցերն են, որոնք , որպես կանոն , կ...
Առարկայական մեթոդական միավորման նիստի սցենարն ԱԲ-ի օգնությամբ մշակելու ուղեցույց
Ուղեցույցը գտնվում է ԿՏԱԿ-ի պաշարների շտեմարանում: Այս հրահանգը նախատեսված է առարկայական մեթոդական միավորման նիստի մանրամասն, գործնական, մասնակցային և արդյունքահեն սցենարն ԱԲ-ի օգնությամբ մշակելու համար։ Դրա հիմքում այն մոտեցումն է, որ ՄՄ նիստը պետք է լինի ոչ թե նախագահի զեկուցման և պատրաստի որոշումների հաստատման, այլ ուսուցիչների համատեղ մասնագիտական ուսումնառության, խնդիրների լուծման և որոշումների կայացման հարթակ։ Հրահանգը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա․ Նախագահը քննարկման կազմակերպիչ և ֆասիլիտատոր է։ Նա չի ներկայացնում բոլոր հարցերի պատրաստի պատասխանները, այլ օգնում է անդամներին ուսումնասիրել խնդիրը, արտահայտել տարբեր կարծիքներ և հանգել հիմնավորված որոշման։ Քննարկումը սկսվում է փաստից կամ իրական խնդրից։ Հնարավորության դեպքում օգտագործվում են տվյալներ, սովորողների աշխատանքներ, դասավանդման օրինակներ, վերահսկողության արդյունքներ և այլ ապացույցներ։ Օրակարգը նախնական նախագիծ է։ Մինչև հաստատվելը այն լրացվում և վերանայվում է՝ հաշվի առնելով նախորդ որ...
Comments
Post a Comment