Գրականություն
Kids Speak Out on Student Engagement
- Աշակերտները ուզում են սովորել զույգերով, խմբով: Այդպես նրանք իրենց ավելի ազատ են զգում և համարում են, որ այդ դեպքում կարողանում են առավելագույնս իրացնել իրենց հնարավորությունները:
- Աշակերտները ուզում են ավելի շատ օգտագործել տեխնոլոգիաները: Դա նրանք կարողանում են և ստանում են ավելի մեծ հնարավորություններ:
- Աշակերտները սիրում են սովորել նախագծերի մեթոդով: Նրանք սիրում են սովորել ոչ միայն դասագրքով:
- Աշակերտները սիրում են հետաքրքիր դասը: Նրանք ուզում են, որ այն տեղեկությունները, որ դուք տալիս եք իրենց, տաք հետաքրքիր հնարքով:
- Աշակերտները սիրում են, երբ դասի ընթացքում ուսուցիչը նրանց առաջարկում է պատասխանել կանգնած, փոխել տեղը որևէ խմբի միանալու համար և այլն: Նրանք ձանձրանում են ամբողջ դասին նստած մնալ:
- Աշակերտները սիրում են դասի ընթացքում տեսնել տարբեր ուսումնական նյութեր՝ քարտեզներ, մոդելներ, նկարներ և այլն:
- Աշակերտները սիրում են ընտրել այն, ինչ սովորելու են կամ ինչպես են իրենց գնահատելում: Այնտեղ, որտեղ հնարավոր է, պետք է նրանց այդպիսի հնարավորություն տալ:
- Աշակերտները ուզում են, որ իրենց հասկանան: Պետք է լսել նրանց և հաշվի առնել նրանց կարծիքը:
- Աշակերտները սիրում են այն դասերը, ոևտեղ ուսուցիչները պարբերաբար փոխում են իրենց մեթոները և հնարները:
- Աշակերտները սիրում են <կենդանի> ուսուցչին: Երբեմն պետք է կենդանության նշաններ ցույց տալ՝ օրինակ կատակել:
Comments
Post a Comment