Ինչ է նշանակում սովորել
բաց դասարանում:
Այսօր կարելի է գտնել ուսուցման կազմակերպման բազմաթիվ օրինակներ,
երբ աշակերտը դպրոցում դասերն ավարտելով չի դադարում սովորել և ուսուցման գործընթացը
դպրոցից դուրս կազմակերպվում է դպրոցի կողմից: Դրա դասական օրինակը տնային աշխատանքն
է: Աշակերտները վերադառնալավո տուն կատարում են որոշակի հանձնարաված աշխատանք, որը
դասարանում կազմակերպված ինքնուրույն աշխատանքի շարունակությունն է: ԵՎ դասարանում
և տանը սովորողը իր ուսումնական գործունեությունը կազմակերպում է ինքնուրույն, իսկ տրված
առաջադրանքների լուծումը դա միայն տվյալ աշակերտի աշխատանքի արդյունքն է:
Այս աշխատանքը
արդյունավետ է, սակայն ավելի շատ ամրապնդում է դպրոցում ստացած գիտելիքը և ավելի քիչ
նոր նյութի յուրացում է ապահովում: Ուսուցիչը չի կարող վստահ լինել, որ աշակերտը
ինքնուրույն ուսումնասիրելով նոր նյութը կարող է այն ճիշտ ընկալել և ուսուցիչը կարիք ունի այդ
հանգամանքը ստուգել հաջորդ դասին՝ դպրոցում: Ուսուցիչը այդ դասը պլանավորելիս չգիտի
ինքնուրույն սովորելու արդյունքը և չի կարող դասը պլանավորել այդ նյութի բացատրության
համար ժամանակ չնախատեսելով:
Իսկ ինչպե՞ս կարող է ուսուցիչը ճիշտ գնահատել իրավիճակը
մինչև հաջորդ դասը:
Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մեզ այդպիսի հնարավորություն է տալիս: Ուսուցիչը կարող է նախապատրաստել տնային հանձնարարություն, որի մեջ մտնում
է նոր նյութի բացատրությունը և էլեկտրոնային ձևով փոխանցել իր աշակերտներին: Այդ բացատրությունը
կարող է տալ ուսուցիչը, կարող է նաև աշակերտներին առաջարկել լսել որևէ այլ մասնագետի
դասախոսություն, դիտել ֆիլմ կամ կարդալ հոդված: Կան ծրագրեր, որոնց միջոցով ուսուցիչը
աշակերտի կողմից աշխատանքը կատարելու պահին տեսնում է այդ աշխատանքը և հաջորդ դասից
առաջ իմանում է նրա հաջողությունների և դժվարությունների մասին: Այդ դժվարությունները
և հաջողությունները հաշվի առնելով նա պլանավորում է իր հաջորդ դասը:
Ստացվում է, որ
աշակերտի ուսուցումը կազմակերպվում է դպրոցում, իսկ դասերից հետո՝ ցանկացած վայրում, որտեղ հասանելի է համացանցը: Ընդ որում կազմակերպվում է ուսուցում և ոչ միայն դպրոցում
սովորածի ամրապնդում:
Սա լրացուցիչ հնարավորություններ է տալիս աշակերտներին:
Գաղտնիք
չէ, որ աշակերտները ունեն դասերը սովորելու տարբեր ձևեր և արագություն: Աշակերտները
նյութը յուրացնելուց հետո այն ավելի լավ ընկալելու, արժևորելու և կիրառելի դարձնելու
համար որոշակի ժամանակի կարիք ունեն: Այդ ժամանակը ամեն աշակերտի համար տարբեր է: Եթե
աշակերտների կողմից նյութի յուրացման համար պահանջվող ժամանակը դպրոցում սահմանափակվում
է դասի 45 րոպեով, ապա տանը տրված հանձնարարությունը կատարելու համար նրանք ունեն այնքան
ժամանակ որքան իրենց է անհրաժեշտ: Տանը աշակերտը ինքն է որոշում որտեղ սովորել, երբ
սովորել, ինչպես սովորել և ինչ արագությամբ սովորել: Տանը նա կարող է կառավարել իր
սովորելու գործընթացը:
Միևնույն ժամանակ նրա ուսուցման ամբողջ գործընթացը՝ և դպրոցում
և տանը պլանավորվում և իրականացվում է դպրոցի կողմից: Այն ինչ տեղի է ունենում տանը
կապված է նրա հետ ինչ կատարվում է դպրոցում:
Ահա թե ինչ է նշանակում սովորել բաց
դասարանում:
Բաց դասարանը ուսուցումը ավելի անհատական է դարձնում: Բաց դասարանում աշակերտը
ունի պարտականություններ և նրա սովորածը հաստատվում է միայն այն դեպքում, եթե բուն
նյութը յուրացրել է ամբողջությամբ: ԵՎ սրանից բխում է, որ յուրացնելով նյութը աշակերտը կարող է առաջ գնալ
առանց մյուսներին կամ ուսուցչի նոր հանձնարարությանը սպասելու: Բաց դասարանում աշակերտի
հետ մեծ հույսեր են կապում, որը նշանակում է, որ աշակերտը գիտի թե ինչի կարող է հասնել:
Սա նրան նախապատրաստում է համալսարանում հաջողությամբ սովրելուն և աշխատանքում հաջողության
հասնելուն: Բաց դասարանում սովորողը ինքն է իր սովորելու սեփականատերը: Սովորելու տերը
դառնալով աշակերտը կարիք չունի սովորելու համար սպասել ուսուցչի հրահանգին: Նա սովորում
է սովորել:
Երբ աշակերտների համար ստեղծում ենք սովորելու միջավայր պետք
է հտևյալ չորս կարևոր գաղափարները ունենանք մեր մտքում.
- Սովորելու սեփականատեր աշակերտ
- Անհատական ուսուցում
- Հմտության վրա հիմնված ուսուցում
- Լավ համագործակցություն
Այս ցանկում համագործակցությունը կարևորագույն գործոնն է, որովհետև
բաց դասարանում ուսուցումը կազմակերպվում է նաև հեռավար ձևով, երբ ուսուցիչը չի տեսնում
աշակերտին և աշակերտը գիտի, որ ուսուցիչը չի տեսնում, թե ինչպես է ինքը աշխատում: Թույլ
համագործակցության կամ դրա բացակայության դեպքում ուսուցիչը չի կարող վստահ լինել,
որ իր տված առաջադրանքը աշակերտները կկարողանան լավ կատարել: Այստեղ խոսքը չի գնում
միայն պարտաճանաչության մասին: Թույլ համագործակցությունը թույլ չի տալիս աշակերտին
լինել անկաշկանդ, համարձակ, տալ հարցեր և արտահայտել սեփական կարծիքը: Այս անվստահությունը
բազմապատկվում է այն դեպքում, երբ ուսուցիչը չի տեսնում աշակերտին դասարանում, երբ
վերջինս թաքնվում է իր առաջ նստածի ետևում և տանը, երբ համակարգչի առաջ նստած աշակերտը
խուսափում է ուսուցչին հարց տալ և վստահ է, որ ուսուցիչը իր թաքնվելը չի տեսնի և հարց
չի տա: Այս բարդությունը ուսուցիչը կարող է վերացնել միայն աշակերտների հետ ամուր և
վստահության վրա հիմնված կապ ստեղծելու դեպքում: Աշակերտները չեն կարողանա համագործակցել,
թե չունեն նման կարողություններ: Այս կարողությունները պետք է ստեղծի ուսուցիչը իր
դասերի ընթացքում:
Իսկ ի՞նչ է սովորելու սեփականատեր լինելը:
Սովորելու սեփականատեր
լինելը. (ընտրեք ցուցակից)
- Աշակերտները դասի ժամանակ ավելի շատ են խոսում, քան ուսուցիչները:
- ՈՒսուցիչը սահմանում է խնդիրներ աշակերտների համար:
- Նախապատրքստում է աշակերտներին ԲՈՒՀ ընդուբմվելու համար:
- Աշակերտներն են հիմնականում իրենց սովորելու տերը:
- Նվազեցնում է աշակերտների նպատակադրումը:
- Անհարմար սկզբունք է աշակերտների և ուսուցիչների մեծ մասի համար:
- Տարբերակված ուսուցման հոմանիշ է:
- Պետք է մեծացնի աշակերտների ուսուցմնական հաջողությունները:
Դպրոցում ուսումնական
գործընթացի ամբողջ ընթացքում աշակերտը իր կողքին տեսնում է ուսուցչին և դասընկերներին
որպես սովորելու ընթացքում իրեն օգնողներ: Նա ցանկացած ժամանակ կարող է դիմել նրանց
օգնություն և օժանդակություն ստանալու համար: Իսկ որտեղ է նա սովորում ինքնուրույն
սովորել: Երբ է աշակերտը ստանում ինքնուրույն սովորելու կարողություն: Դպրոցում: Բաց
դասարանում աշակերտի ինքնուրույն սովորելու կարողությունները էլ ավելի լավ են զարգանում:
Նա ստանալով հնարավորություն ինքնուրույն ընտրելու իր սովորելու տեղը, ձևը և ժամանակը
իր վրա վերցնում է պատասխանատվություն հանձնարավածը լավ յուրացնելու համար: Նա հանդիպելով
դժվարությունների սովորում է հաղթահարել դրանք ինքնուրույն որոնելով լուծումները կամ
դիմելով իր կողքին չգտնվող ուսուցչին կամ դասընկերներին: Դպրոցն ավարտելուց հետո համալսարանում
կամ աշխատանքի վայրում նա այդպիս իրավիճակների շատ է հանդիպելու և անհրաժեշտ փորձառության
դեպքում ունենալու է հաջողություն:
Անհատական ուսուցումը
այս դեպքում ավելի լուրջ դեր է ձեռք բերում: Այսպիսի անհատական ուսուցման ժամանակ աշակերտը
ստանում է այն ինչ պետք է իրեն այն պահին, երբ դա իրեն անհրաժեշտ է: Անհատական ուսուցման
ժամանակ աշակերտը չունի այն սահմանափակումները, որ կան դասարանում՝ սովորել 45 րոպե,
սպասել դանդաղ սովորեղներին կամ փորձել հասնել արագ սովորողների ետևից, հարցեր տալ
այն ժամանակ, երբ ուսուցիչը ավարտել է բացատրությունը: Մենք չենք կարող խուսափել
դասարանական աշխատանքից և դա չի էլ պահանջվում: Մենք կարող ենք դասրանական աշխատանքում
առաջացող դժվարությունները հաղթահարել բաղ դասարանում:
Իսկ ի՞նչ է հմտության վրա հիմնված ուսուցումը:
Հմտության վրա հիմնված ուսուցումը. (ընտրեք ցուցակից)
- Կրթության ապագան է:
- Հուսադրող փորձառություն է:
- Շատ դժվար է լավ կատարելու համար:
- Երազանք է:
Աշակերտները սովորելու ընթթացքում անցնում են թեմայից թեմա ունենալով
գիտելիքների որոշակի բացթողումներ: Նրանք չեն կարողանում ամբողջ նյութը յուրացնել տրված
ժամանակում և ուսուցիչը անցնում է առաջ: Աշակերտներրը իրենց գիտլիքները լիարժեք չեն
կարողանում կիրառել այդ բացթողումների պատճառով և որոշակի փուլերի ավարտին նրանք և
նրանց ուսուցիչները չեն կարող վստահաբար ասել, որ իրենք ուսուցանված նյութը ամբողջությամբ
գիտեն և ունեն դրանք ցանկացած իրավիճակում կիրառելու հմտություն:
Շարունակելի
Comments
Post a Comment