Դպրոցի տարեկան աշխատանքային պլանը նպատակ ունի նոր ուսումնական տարում զարգացնել աշակերտների իմացական և սոցիալական կարողությունները։
Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ խնդիրները.
Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ խնդիրները.
- Զարգացնել ուսուցիչների մասնագիտական կարողությունները հաղորդակցություն, համագործակցություն, ՏՀՏ, մեդիագրագիտություն, քննադատական մտածողություն և խնդիրների լուծում, ստեղծագործություն և նորարարություն, ճկունություն և հարմարվողականություն, նախաձեռնություն և ինքնակառավարում, արտադրողականություն և հաշվետվողականություն, առաջնորդություն և պատասխանատվություն։
- Ստեղծել տարբեր առարկաների դասերի ընթացքում աշակերտների իմացական և սոցիալական կարողությունների զարգացման ռազմավարությունները նկարագրող թվային դասընթացներ։
- Երկու ամիսը մեկ անգամ գնահատել աշակերտների իմացական և սոցիալական կարողությունները։
Տարեկան աշխատանքային պլանը կազմված է ըստ ամիսների։ Ամեն ամսվա համար նկարագրված են կատարվելիք աշխատանքները։ Այդ աշխատանքերը պլանավորման, զարգացման, վերահսկողության, գնահատման և հաշվետվության նպատակ ունեն։
- Աշխատանքի պլանավորման (ՏԿԽ, ՄԽ)
- Ուսուցիչների կարողությունների զարգացման (Վերապատրաստում)
- Ուսուցչի աշխատանքի վերահսկողության (ՆԴՎ, ՏԿԽ, ՄԽ)
- Աշակերտի ուսումնական աշխատանքի վերահսկողության (ՆԴՎ, ԾԺ, ՏԿԽ, ՄԽ)
- Ուսուցչի աշխատանքի գնահատման (ՆԴՎ, ՏԿԽ, ՄԽ)
- Աշակերտի աշխատանքի գնահատման (ՆԴՎ, ԾԺ, ՏԿԽ, ՄԽ)
- Ուսուցչի կատարած աշխատանքի մասին հաշվետվության (ՆԴՎ, ՏԿԽ, ՄԽ)
Comments
Post a Comment